Տրնավայում այսօր որոշվում են հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների ԱԱ առաջին չեմպիոնները: Հայաստանցի 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եզրափակչում հանդիպեց իրանցի Պայու Նասերպուրի հետ:
Մեր ըմբիշը լավ սկսեց գոտեմարտը եւ հաշիվը գլխավորում էր չորս միավորի առավելությամբ: Սակայն հետագայում նա ձեռքից բաց թողեց նախաձեռնությունը եւ ի վերջո զիջեց 4:9 ու բավարարվեց արծաթե մեդալով:
Բրոնզի համար պայքարում պարտություն կրեց նաեւ Հրաչյա Պողոսյանը: Նա տանուլ տվեց ռուսաստանցի Ազամատ Կաիրովին ու անմասն մնաց մեդալից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ