Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ուժերը, որոնք գործել են «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով, հայտնվել են լուսանցքում». ՔՊ խոսնակ

Սեպտեմբեր 18,2018 20:30

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ)  կուսակցության մամուլի խոսնակ  Վահան Կոստանյանը պարզաբանում է, թե ինչ նկատի ուներ «մենք գնում ենք Երեւանի միանձնյա կառավարումը վերցնելու» ասելով:

Մեր դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիրը» նախորդ իշխանություններին հենց կառավարման մենաշնորհի, միանձնյա որոշումների համար էր քննադատում, Կոստանյանն ասաց. «Միանձնյա կառավարում, այդ ամեն ինչն ասվել է 50+1 ձայն ունենալու վերաբերյալ, իսկ որոշումների ընդունման մեջ ներգրավվածությունն այլ խնդիր է:

Պարզ է՝ մեր քաղաքական ուժը շատ բաց է լինելու քննարկումների համար ու անկախ նրանից՝ որտեղից է գալիս այս կամ այն առաջարկը, Երեւանի բարելավմանն ուղղված ցանկացած առաջարկ ընդունվելու է: Մենք չենք պատրաստվում ամենակարեւոր խնդիրների վերաբերյալ ինքներս քաղաքական որոշումներ կայացնել, մեր ծրագրի մեջ կարեւոր դրույթը հենց ժողովրդավարությունն է եւ հանրաքվեների ինստիտուտների զարգացումը Երեւանում: Խոսքը գնում է ընտրությունների արդյունքում Երեւանում, ավագանիում ունենալ առնվազն 50% +1 ներկայացվածություն, ինչը թույլ կտա ամբողջությամբ իրականացնել այն ծրագրերը, որոնք խոստանում ենք Երեւանի բնակիչներին»:

Մեր հարցին՝ այսինքն, միանձնյա կառավարումը վերցնելու ցանկությունը պայմանավորված չէ՞ նրանով, որ ձեր դեմ իրոք խաղ չլինի, Վահան Կոստանյանը  պատասխանեց. «Բոլորը դասեր են քաղում պատմությունից, եւ մենք գիտենք՝ այն ուժերը, որոնք գործել են մեր դեմ խաղ չկա սկզբունքով, հայտնվել են լուսանցքում, իսկ մենք այս պահին էլ ականջալուր ենք ու մեր ձեռքը հասարակական տրամադրությունների պուլսի վրա է, հաշվի ենք նստում ՀՀ քաղաքացիների հետ…իսկ «մեր դեմ խաղ չկա» արտահայտությունը ներկայացնում եք կոնտեքստից կտրված, որովհետեւ այնտեղ նշվել է, որ մեր ավագանու ցուցակում ընդգրկված են լավագույն պրոֆեսիոնալները ու իրենց պրոֆեսիոնալիզմը թույլ կտա լուծելու Երեւանում բոլոր խնդիրները»:

Հիշեցնենք, որ «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն ավելի վաղ հայտարարել էր, որ իրենց թիմի դեմ խաղ չկա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համազար says:

    Գիտությունից ինչ կա, գիտությունից, ժամանակ կա գիտությունով զբաղվելու, նորություններ գիտագործնական աշխարհում, թե Տարոնի ու Լիսկայի նման գիտնական ենք աճեցնում։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930