Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհատ տաքսիների վարորդները կազատվեն բոլոր հարկերից». Նիկոլ Փաշինյան

Սեպտեմբեր 18,2018 20:40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արցախում էր եւ Աջափնյակ համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցեց տեսակապի միջոցով:

Նա տեղեկացրեց, որ կառավարությունը «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների հետ կապված քննարկումներ է անցկացնում ու մի հարցով արդեն որոշում ունեն. «Մենք կարծեք թե շատ լավ որոշման ենք հանգում անհատ տաքսիների վարորդների համար: Մենք շատ մոտ ենք որոշմանը, որ ՀՀ տարածքում եւ Երեւանում անհատ տաքսիների վարորդներին կազատենք բոլոր տեսակի հարկերից: Սա շատ կարեւոր որոշում է, այն ունի սոցիալական նշանակություն»:

Վարչապետն ասաց, որ մարդիկ իրենց սոցիալական հարցերը հոգում են տաքսի վարելով ու հույս ունեն, սա որոշակի աջակցություն կլինի եւ մարդիկ արդեն առանց կաշկանդվելու տաքսի կվարեն. «Երթեւեկության անվտանգությունը եւ ուղեւորների անվտանգությունը կփորձեք լուծել տաքսիների տեխսպասարկումն իրոք տեխսպասարկում դարձնելով: Գիտեք, որ ՀՀ-ում մեքենաների տեխսպասարկում չի լինում, ֆիկտիվ բնույթ է կրում: ԱՊՊԱ-ի մեխանիզմները, որոնց նպատակը երթեւեկության կարգապահությունը բարձրացնելն է, այդ ուղղությամբ նույնպես աշխատանք կտանենք»:

Ըստ վարչապետի, եթե անհատ տաքսու վարորդները հարկերից ազատվեն, սակագներն էլ կիջնեն ու դա կնպաստի, որ տրանսպորտի խնդիրներն էլ լուծվեն. «Կռացած երթեւեկելուց ազատվելու կարեւոր հանգրվաններից մեկը դա կդառնա»:

Վարչապետն ասաց, որ հարկային փոփոխությունները շատ ծավալուն են եւ առաջիկայում դրանց մասին խոսելու առիթ կունենան:

Նիկոլ Փաշինյանը հորդորեց բոլորին մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց, որ աշխատանքային այցով պետք է արտերկիր մեկներ, բայց ամեն ինչ արել է, որ կիրակի առավոտյան քվեարկի, նոր գնա:

https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/546018039168441/

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վահագն Սահակյան says:

    Իսկ ինչ լինելու տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների հետ, որոնք ամսական 30000-40000 դրամ են վճարում ամեն ավտոմեքենայի ու վարորդի համար։ ՈՒ՞ր մնաց ներդրումների օրենքով պաշտպանված լինելը։ Նման փոփոխությունը ձեռնտու է միայն online տաքսի հարթակներին, որոնք առանց այս փոփոխության էլ, խախտելով բոլոր օրենքները, արդեն 2 տարուց ավել քանդում են այս ոլորտը, նաև թալանելով մեր պետությունը։
    Ես չգիտեմ թե խնդիրը ինչպես է ներկայացվել վարչապետին, բայց շատ լավ կլիներ, որ նա մինչ նման կարևոր որոշում ընդունելը խորհրդակցեր ոլորտի մասնագետների հետ, այլապես քիչ անց կհասկանա, որ ակամա օգնել է նախքին իշխանության որոշ <> մոնոպոլիզացնելու մի ոլորտ, որտեղ օրեկան շրջանառությունը մոտ 600.000.000 դրամ է։
    Հարգանքներով’ ՀՀ Տաքսի Ծառայությունների Ճյուղային Միության
    Նախագահ’ Վ. Սահակյան

  2. Վահագն Սահակյան says:

    Իսկ ինչ լինելու տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների հետ, որոնք ամսական 30000-40000 դրամ են վճարում ամեն ավտոմեքենայի ու վարորդի համար։ ՈՒ՞ր մնաց ներդրումների օրենքով պաշտպանված լինելը։ Նման փոփոխությունը ձեռնտու է միայն online տաքսի հարթակներին, որոնք առանց այս փոփոխության էլ, խախտելով բոլոր օրենքները, արդեն 2 տարուց ավել քանդում են այս ոլորտը, նաև թալանելով մեր պետությունը։ Ես չգիտեմ թե խնդիրը ինչպես է ներկայացվել վարչապետին, բայց շատ լավ կլիներ, որ նա մինչ նման կարևոր որոշում ընդունելը խորհրդակցեր ոլորտի մասնագետների հետ, այլապես քիչ անց կհասկանա, որ ակամա օգնել է նախքին իշխանության որոշ <> մոնոպոլիզացնելու մի ոլորտ, որտեղ օրեկան շրջանառությունը մոտ 600.000.000 դրամ է։ Հարգանքներով’ ՀՀ Տաքսի Ծառայությունների Ճյուղային Միության Նախագահ’ Վ. Սահակյան 

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930