Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանին հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Կոնգոյի Հանրապետության դեսպանը

Սեպտեմբեր 18,2018 20:00

Սեպտեմբերի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում Կոնգոյի Հանրապետության դեսպան Դավիդ Մադուկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին այդ պատասխանատու պաշտոնում նշանակվելու առթիվ՝ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ նրա առաքելության ընթացքում կամրապնդվի և կակտիվանա երկու երկրների միջև համագործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում: Երկուստեք ընդգծվեց, որ առկա է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, և անհրաժեշտ է նախանշել դրա կիրառման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շրջանակը: Ներկայացնելով Հայաստանի զարգացման օրակարգը և դրա հիմնասյուներից հադնիսացող բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներն ու փորձը՝ նախարար Մնացականյանը հավելեց, որ այդ օրակարգի առաջմղման գործում կարևոր մասնաբաժին ունի ստեղծագործ կրթությունը:

Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների և հատկապես ՖՄԿ շրջանակներում հաստատված սերտ համագործակցությանը՝ նախանշելով դրա հետագա ընդլայմանն ուղղված քայլերը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, այդ ընթացքում նախատեսված հիմնական և հարակից միջոցառումներին: Այս առնչությամբ նախարար Մնացականյանը նշեց, որ ՖՄԿ-ին Հայաստանի անդամակցությունը մեծապես նպաստեց կազմակերպության անդամ երկրների, հատկապես Աֆրիկյան մայրցամաքի հետ կապերի զարգացմանը: Նախարարն ընդգծեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը միջոց է՝ առաջ մղելու մեր ընդհանուր արժեքներն ու նպատակները՝ բազմազանությունը, համերաշխությունը, հումանիզմը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը:

Հայաստանի ԱԳ նախարարը Կոնգոյի դեսպանին ներկայացրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը և առաջնահերթությունները: Այդ համատեքստում կողմերը համակարծիք էին, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930