«Երկու օր առաջ նա ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին հրապարակային վիրավորում է անվանելով՝ «քաղաքական դիակ», իսկ այսօր կառավարությունը նրանց հրավիրում է միասին տոնելու սեպտեմբերի 21-ը:
Քաղաքական էթիկետը եւ կոռեկտությունը պահանջում են, որ Փաշինյանը ինչպես հրապարակային վիրավորել է, այնպես էլ հրապարակային ներողություն խնդրի 2-րդ եւ 3-րդ նախագահներից՝ նրանց վիրավորելու համար, հետո նոր հրավեր ուղարկի: Կարծում եմ, քաղաքակիրթ մոտեցումը դա կլիներ», Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, այսօր կառավարությունը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ի ՀՀ անկախության տոնակատարությանը ՀՀ բոլոր նախագահները հրավիրված են:
Էդուարդ Շարմազանովը համարում է, որ համապետական տոները բոլորինս են, ինքն էլ դրական է գնահատում այս հրավերը: Սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակասական վարքագիծը ԱԺ փոխնախագահը տարօրինակ է համարում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ