«Նման հայտարարություններով քարոզարշավը վատ մթնոլորտ է տեղափոխվում, դա անընդունելի է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «ոմանց ոչ միայն ասֆալտին են պառկեցնելու, այլեւ պատին են դեմ տալու», ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին։
«Չմոռանանք, որ խոսքը մեր քաղաքացիների մասին է` անգամ այն քաղաքացիների, որոնց փորձում ենք գետնին պառկեցնել…Նախընտրական ծրագրերը, մի քիչ ուշ կամ շուտ, իրականացվելու են, բայց քաղաքացին է կարեւոր»,-դառնալով վարչապետի հայտարարությանը` նկատեց Միքայել Մանուկյանը։
Նրա բնորոշմամբ, հեղափոխության սիրո եւ համերաշխության սկզբունքներն այսօր պահպանված չեն. «ժողովրդին համախմբելն ու հանրային գիտակցությունը բարձրացնելն առաջնային խնդիր պետք է լինի»:
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ