Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հորս արեւ». «Yerevan.today»-ի խմբագիրը երդվում է, որ Քոչարյանից աջակցություն չեն ստացել

Սեպտեմբեր 18,2018 17:42

Ոստիկանությունը խուզարկություն էր իրականացրել «Yerevan.today» կայքի խմբագրությունում ու առգրավել կրիչներ, կոշտ սկավառակ, համակարգիչներ: Այս կայքը կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, սակայն այսօր հրավիրած ասուլիսում կայքի գլխավոր խմբագիր Սեւակ Հակոբյանը հերքեց դա՝ վստահեցնելով, որ նա որեւէ առնչություն չունի:

Այսօր Aravot.am-ը Սեւակ Հակոբյանից հետաքրքրվեց՝ խուզարկությունից հետո Քոչարյանը, նրա մտերիմները, իր շրջապատի մարդիկ փորձե՞լ են կապ հաստատել ձեզ հետ, առաջարկել որեւէ աջակցություն: Նա պատասխանեց. «Ես օգնության, աջակցության առաջարկ ստացել եմ իրավապաշտպանների կողմից եւ նման օգնության առաջարկ հայտնել են փաստաբաններ, որոնք Քոչարյանի փաստաբանները չեն, որոնք հրապարակային ստանձնել են իր գործը»:

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրն ասաց, որ իրենց աջակցություն են ուզում ցույց տալ քաղաքացիներ, առաջարկում են, որ համակարգիչներ նվիրեն:

Մեր հարցին՝ հաստատ Քոչարյանի թիմի հետ որեւէ կապ չկա՞, որեւէ աջակցություն՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց՝ երդվելով. «Հորս արեւ»:

Թե ինչու են կայքը կապում Քոչարյանի հետ՝ խմբագիրն ասաց. «Այնքան դժվար է պայքարել մի բանի դեմ, երբ սկզբից ինֆորմացիան գնում է: Ամենահավանականն այն էր, որ մեզ կապում էին Հրանուշ Հակոբյանի հետ»:

Դիտարկմանը, որ Քոչարյանը պատահական ԶԼՄ-ների հարցազրույց չի տալիս՝ Սեւակ Հակոբյանը պատասխանեց՝ «НТВ»-ն էլ էր իրենը, «Երկիր Մեդիան» ի՞նչ կապ ունի, «Մեդիամաքսի՞» հետ ինչու չեն կապում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930