Հարգանք տածելով շատ բարեխիղճ զինղեկների հանդեպ, պետք է փաստել, որ մի շարք զինղեկների մուտքը դպրոց հակացուցված է, հատկապես այն մարդկանց, որոնք ոստիկանության զորքերի պահեստի սպաներ են եւ այլն, ու հիմա զինղեկություն են անում»,- կարծում է պատմաբան, մանկավարժ Վահրամ Թոքմաջյանը:
Նրա խոսքով, ռազմագիտություն առարկայի փիլիսոփայությունը պետք է հիմքից փոխել: Մանկավարժը խոսեց իրական ռազմագիտական դաշտային ուսուցման մասին, որ իրականացնում են արդեն քանի տարի:
Մանրամասները` տեսանյութում:
Վահրամ Թոքմաջյանն անդրադարձավ նաեւ «Շանթ-2018» զորավարժությունների շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից դպրոցներին ուղարկված ստանդարտ շրջաբերականին:
«Հայաստանը եւ Արցախը փաստացի ռազմական դրության մեջ են: Ունեն հարեւան, որի հետ դեռ խաղաղությունը չի երեւում: Սովորողը պետք է ունենա հմտություններ, սակայն դա հաստատ շարադրություն գրելը չէ: Դա քաղպաշտպանության հմտություններն են, առաջին բուժօգնության, ռազմական իրավիճակում կողմնորոշվելու ունակությունը»,-ասաց նա
Մանրամասները` տեսանյութում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ