Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Թոքմաջյանը` փոփոխությունների գնալու մանդատի եւ կրթական քաղաքականության մասին

Սեպտեմբեր 18,2018 15:45

«Ժամանակավոր այս կառավարության ծրագրում ես չեմ տեսել ձեւակերպված փիլիսոփայություն կամ ձեւակերպված ընթացք, թե ինչ քաղաքականություն են վարելու: Անընդհատ մեջբերում են, որ սա ժամանակավոր կառավարություն է, որ ակնկալիքները չպետք է մեծ լինեն, բայց ընդհանրապես բոլոր կառավարություններն են ժամանակավոր»,- սեպտեմբերի 18-ին «Բլից ինֆո» ակումբում խոսելով նոր կառավարության կրթական քաղաքականությունից՝ ասաց մանկավարժ, պատմաբան Վահրամ Թոքմաջյանը:

Նաեւ հավելեց. «Գոնե ես տեսնում էի, որ այս փուլում պետք են եւ կարեւոր են ընթացիկ լուրջ հարցեր, որոնք կարելի է փորձել լուծել: Նույն միասնական համակարգով քննությունների անցկացումը: Այդ փոփոխությունների գնալու դեպքում ներկայիս ԿԳ նախարարը եւ հանրակրթության փոխնախարարը, կներեք, այդ մանդատը դեռ չունեն:

Գլոբալ փոփոխությունների մանդատը կունենան այն ժամանակ, երբ կլինի ընտրություն, ընտրության արդյունքում կձեւավորվի կառավարություն, խորհրդարան, եւ մոտակա 5 տարում միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր իրականացնելու մանդատ կունենա, իսկ այս փուլում իրենք մանդատ չունեն:

Մանրամասները`  տեսանյութում:

Նա անդրադարձավ Հայ եկեղեցու պատմություն առարկային. «Շատ էր խոսվում Հայ եկեղեցու պատմություն առարկայի հակաիրավականության կամ փոփոխության շուրջ: Ես հասկանում եմ, որ Հայաստանում կա մարդկանց մի զգալի հատված, որոնք ուզում են, որ այդ առարկան լինի, եւ կա մարդկանց մի խումբ, որը չի ուզում: Դրա համար առաջարկել էինք միջանկյալ չափորոշչային լուծում` ընտրության իրավունքի կիրառմամբ, ոչ պարտադիր բաղադրիչ:

Այսինքն՝ պետք էր անել փոփոխություն չափորոշիչներում, որը անում է կառավարությունը: ԿԳ նախարարությունն ունի իրեն ենթակա կառույց` Կրթության ազգային ինստիտուտ…Այն կարող էր խողովակ ծառայեցվել, ընդամենը մեկ նախադասություն էր պետք փոխել չափորոշչի մեջ, որպեսզի դուք որոշեք ձեր 8-րդ դասարանում սովորողի ուսպլանի բաղադրիչում, իսկ Հանրակրթության մասին օրենքը այդ հնարավորությունը տալիս է, պետք է լինի Հայ եկեղեցու պատմությո՞ւն, թե՞ Կյանքի հմտություններ կամ մշակույթի պատմություն առարկան»:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930