«Եթե կաշառակերություն եղել է, փորձեք վերացնել: Մեկ օրում բոլորին դատեք, եւ շարունակեք բոլոր մեղավորներին դատել, բայց «սեւ»-ով ու «սպիտակ»-ով հասարակությունը բեւեռացնելն անթույլատրելի է, չէ՞ որ ընտրություններից հետո էլ ենք շարունակելու ապրել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ վերջերս քննադատված հայտարարությանը, թե քաղաքական դաշտում կան «սեւեր» ու «սպիտակներ», ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Դավիթ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցության» քաղաքապետի թեկնածուն է Միքայել Մանուկյանը:
«Իրար բարեւելու ենք, գործակցելու ենք: Ի՞նչ կարիք կա հասարակությանն այնքան բեւեռացնել, որ հետո դա վերածվի թշնամանքի»,-նկատեց Դավիթ Հակոբյանը:
Նա կարծիք չհայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ոմանց ոչ միայն ասֆալտին պառկեցնելու, այլեւ պատին տալու» հայտարարության մասին, բայց կրկին կոչ արեց թշնամանք չսերմանել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ