Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հայաստանցի ըմբիշ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը քիչ առաջ սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով ժամանակից շուտ հաղթեց ամերիկացի Ջոն Նութերին, այնուհետեւ գերմանացի Մեյերին եւ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճեց: Երրորդ տեղի համար Հրաչյան կգոտեմարտի ռուսաստանցի Ազամատ Կաիրովի հետ:
Այսօր երեկոյան Տիգրան Մինասյանը (55 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (130 կգ) նույնպես հնդիկ մրցակիցների հետ վիճարկելու են չեմպիոնի տիտղոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ