Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և ներքին, և արտաքին ոլորտներում։ Ըստ նրա, սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ։ «ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել ՝ ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ։ Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե փորձի օգտվել մի շարք հանգամանքներից։ Բնականաբար, ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը։
Նրա դիտարկումների համաձայն, բնականաբար, դաշնակիցների ակնհայտ աջակցությունը ադրբեջանական կողմին ոգևորում է, ոգևորում է նաև այն, որ շատ են խոսակցությունները հայ- ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։
«Մենք, իհարկե, խորապես տեղյակ չենք, թե իրականում կա՞ն խնդիրներ, թե՞ ոչ, քանի որ դրանք որակվում են՝ որպես լավ՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք, բայց եղան որոշակի զարգացումներ, որոնք Մոսկվայի կոշտ գնահատականին արժանացան։ Ընդհանուր առմամբ բոլոր արտաքին ուղղություններում զգուշավորությունը հարկավոր է ներքին գործընթացներն անցնցում և առանց խնդիրների ավարտելու համար»,- ասաց գերմանացի քաղաքագետը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում