Լրահոս
Օրվա լրահոսը

«Պար առանց սահմանների» ծրագրի զարգացման հետագա ուղիները

Սեպտեմբեր 18,2018 10:52

Երևանի Փոքր թատրոնում սեպտեմբերի 15-ին տեղի ունեցավ «Պար` առանց սահմանների» ներառական խմբի նոր բեմադրության առաջնախաղը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, արվեստի ու մշակույթի գործիչներ։

Միջազգային շրջագայությունից հետո խումբը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացումը, որում հաշմանդամություն ունեցող և չունեցող անդամները պարի միջոցով ներկայացնում են մերօրյա իրականության իրենց ընկալումներն ու ապրումները։

Բեմադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ովքեր ներկայացրեցին խմբի ստեղծման նախապատմությունն ու անցած ճանապարհը։ Իր ելույթում Արևիկ Սարիբեկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջը հրավերն ընդունելու և ներառական արվեստի զարգացման նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

«Հինգ տարի առաջ սկսվեց Հայաստանում առաջին ներառական մասնագիտական խմբի ստեղծման գործընթացը: Այսօր հանձինս մեր գործընկերներ Փոքր թատրոնի և Մեծ Բրիտանիայի Կանդուկո ներառական խմբի, մենք ունենք մասնագիտական ներառական խումբ Հայաստանում, որն արդեն ելույթներ է ունեցել Մեծ Բրիտանիայում, Վրաստանում և Ղազախստանում: Շատ կարևորում ենք պետական կառույցների հետ համագործակցությունը՝ այս փորձի հետագա զարգացման ու տարածման հարցում», – նշեց Արևիկ Սարիբեկյանը։

Ներկայացումից հետո վարչապետի տիկինը ծանոթացավ ու զրուցեց պարային խմբի անդամների հետ, մաղթելով ստեղծագործական հաջողություններ։

Նշենք, «Պար` առանց սահմանների» ծրագիրը նախաձեռնվել է 2013 թվականին Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի օրինակով, նպատակ ունենալով հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով լիարժեք ինտեգրել հասարակությանը:

Ծրագրին տարիներ շարունակ աջակցություն են ցուցաբերել Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը և ՄԹ-ում հայկական համայնքը: Այսօր Բրիտանական խորհուրդը շարունակում է համագործակցել Փոքր թատրոնի հետ և աջակցել լավագույն փորձի տարածման գործում:

Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930