Սիրիայում ռուսական Հմեյմիմ ռազմաբազայի ղեկավարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 17-ին կորցրել է կապը Օդատիեզերական ուժերի Իլ-20 օդանավի հետ:
Օդանավի հետ կապը կորել է Միջերկրական ծովում՝ Սիրիայի ափերից 35 կմ հեռավորության վրա: Օդանավում եղել է 14 մարդ, առայժմ նրանց ճակատագիրն անհայտ է:
Ռուսական ավիաբազայի ղեկավարությունը սկսել է որոնողա-փրկարարական աշխատանքներ:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ օդանավը ռադարների տեսողությունից կորել է Լաթաքիա նահանգում իսրայելական F-16 4 օդանավերի թռիչքից հետո: Իսրայելցի զինվորականները հրաժարվել են մեկնաբանել ռուսական գերատեսչության հայտարարությունը:
Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ այդ նույն պահին նկատվել է նաև, որ Ֆրանսիայի «Օվերն» ֆրեգատից հրթիռ է արձակվել:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ