Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում:
Միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:
Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից:
Խուզարկության ժամանակ փնտրում էին հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու և դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, հիշողության սարքեր և կրիչներ, համակարգիչներ և ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման և ձայնագրման մասին՝ որևէ կերպ ապօրինի միջամտելու միջոցով:
Առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ:
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնություն
Առաջին հայեացքից էս անունները շատ բան չեն ասում: Նահապետեանի (լուսանկարում աջից) կեանքի մութ էջերից պատմէք, որ ժողովուրդն իմանայ՝ ով է: Թէ չէ կազմակերպութեան վերնագիրը շա՜տ սրտաճմլիկ է՝ քրիստոնէական արժեհամակարգ, աւանդական ընտանիքի պաշտպանութիւն, բլա բլա բլա,,