Սլովակիայի Տրնավա քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը:
Հունահռոմեական ըմբշամարտի մրցումային առաջին օրվա ավարտից հետո մեր երկու ըմբիշներ՝ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը եւ 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը, հաղթահարել են բոլոր փուլերը եւ վաղը գոտեմարտելու են ոսկե մեդալի համար: Նրանց մրցակիցները եզրափակչում իրանցի ըմբիշներ են լինելու: 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում պայքարելու է պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալու իրավունքի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ