«Իգլայի» հայտնի գործով մեղադրյալ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով գրավի դիմաց ազատ էր արձակվել, համաձայնեց պատասխանել Tert.am-ի մի քանի հարցերին:
-Պարո՛ն Բաբայան, սեպտեմբերի 23-ին Երևանում քաղաքապետի ընտրություններ են, մրցակցում է 12 քաղաքական ուժ: Ձեր կողմնակիցներին կոչ անելո՞ւ եք, թե 12-ից ո՞ր քաղաքական ուժին ձայն տան:
-Ես չեմ զբաղվում դրանով: Եթե քաղաքական դաշտում չկամ, քաղաքական ուժ չեմ, ինչո՞ւ պետք է նման կոչ անեմ:
-Բայց մոտ 10 օր առաջ, երբ մամուլում գրվեց Ձեր պարտատերերի մասին, Ձեր գրասենյակն ակնարկեց քաղաքական պատվերի մասին:
-Երբ դուրս գամ քաղաքական դաշտ, այդ մասին կհայտարարեմ:
-Ամեն դեպքում, Երևանի ավագանու ընտրություններին…
-Ես ստեղ չեմ լինելու, Ղարաբաղում եմ լինելու:
-Իսկ ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելո՞ւ եք:
-ԱԺ ընտրություններին անպայման մասնակցելու եմ:
-Ի՞նչ կերպ, նոր կուսակցություն՝ քաղաքական ո՞ւժ եք ստեղծելու:
-Հետո կխոսենք այդ մասին:
-Վստահ եք, որ ԱԺ արտահերթ ընտրություններ լինելու են:
-Բայց ինչո՞ւ չպետք է վստահ լինենք, որ լինելու են:
-Դե հանրապետականներն ասում են, որ նպատակահարմար չեն գտնում:
– Հանրապետականները շատ բան կարող են ասել, բայց Հանրապետականները մոռացել են, որ իրենք կոպիտ խախտել են Սահմանադրությունը, որտեղ շատ պարզ գրված էր, որ ընտրությունները կարող են լինել միայն համամասնական ընտրակարգով, բայց իրենք օրենսգրքով՝ մտցրին ռեյտինգային և այլն, և Սահմանադրությունով՝ անօրեն պառլամենտ է լինում: Այնպես որ, հանրապետականները, դեռ թող մտածեն՝ ինչու են Սահմանադրությունը խախտել:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Tert.am»-ի կայքում: