Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանցիները վստահում են Զարուհի Փոստանջյանին. քարոզարշավը հաստատում է

Սեպտեմբեր 17,2018 21:01

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն սեպտեմբերի 17-ին նախընտրական քարոզչությունն իրականացրեց Զեյթուն թաղամասում, Նոր Նորք վարչական շրջանի 7-րդ և 8-րդ զանգվածներում և Ջրվեժ թաղամասում, Ավան, Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում:

Զարուհի Փոստանջյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ ընդգծեց, որ Երևանում խնդիրները գրեթե բոլոր տեղերում էլ նույնն են՝ աղբահանություն, ոռոգման ցանցի բացակայություն, կանաչ տարածքների վերացում, հնամաշ և անսարք վերելակներ, շքամուտքերի վերանորոգման խնդիրներ և այլն՝ հավելելով, որ իր կողմից քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս՝ կկառուցվեն վերելակաշինական և աղբամշակման գործարաններ: Զարուհի Փոստանջյանը նաև  շեշտեց, որ քաղաքապետի թեկնածուներից ովքեր ունեն ծրագիր, պետք է մասնակցեն բանավեճի, ներկայացնեն իրենց ծրագրերն ու սկզբունքները, և թող հանրությունը որոշի, թե ում կվարձի որպես Երևանի քաղաքապետ:

Այնուհետև Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ քաղաքապետի թեկնածուն քայլեց թաղամասի կենտրոնական և հարակից փողոցներով: Ճանապարհին բազմաթիվ քաղաքացիներ ողջունում և հաղթանակ էին մաղթում Զարուհի Փոստանջյանին, լուսանկարվում «Երկիր Ծիրանի»-ի նախագահի հետ, մեքենաներից նույնպես մարդիկ ողջունում և իրենց աջակցությունն էին հայտնում:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121071021292417/?fb_dtsg_ag=Adxq99JknbHAd9Jn7eYzcUdZFvp_eemFvujQ4Fge5o4Erw%3AAdw9bkbab1krLRlYPXl9uw76a88aJSRjRL7q35BQhGGerg):

«Զարուհի», «Երկիր Ծիրանի» վանկարկումներով, քարոզչական նյութեր բաժանելով և ներկայացնելով կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթները՝  «Երկիր Ծիրանի»-ի քարոզչական խումբը շրջեց գրեթե ողջ Զեյթուն թաղամասով: Անցորդները, առևտրականները, բնակիչներից շատերը շենքերի պատուհաններից՝ ողջունում էին Զարուհի Փոստանջյանին:

Քաղաքացիներն իրազեկվում էին, որ Երևանի քաղաքապետ Զարուհի Փոստանջյանի ընտրվելու դեպքում՝ մայրաքաղաքի կառավարումը կիրականացվի բաց ու թափանցիկ, Երևանը կազատվի կոռուպցիայից և աղբից, առողջապահությունը կլինի հասանելի, կպաշտպանվեն մշակութային արժեքները և սեփականության իրավունքը, Երևանը կազատվի տրանսպորտային խցանումներից, կստեղծվեն աշխատատեղեր, կիրականացվեն սոցիալական ծրագրեր, տեղի կունենա լայնածավալ կանաչապատում: Երևանցիների և Երևանի համար կարևորագույն այդ և մյուս ծրագրերը, որոնք ներառված են կուսակցության նախընտրական Ծրագրում, կարող է կյանքի կոչել միայն ազնիվ, անկաշառ և մայրաքաղաքը սիրող Զարուհի Փոստանջյանը:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121114531288066/?hc_ref=ARTd4ScpHo8p1polDW8Lui0C-mpMGaRV3CbMwRdN0DrPDkW2PeFnXYIl7oMI0HLNK94&__xts__[0]=68.ARDADHY1UCg8RLOKmErZZUoOfKgve3HWYQGds8-ke-sTVmmPpLXrJLfTDQUPGPgNQmgrVRk4saITEawoIXe0x6PMKryJj8BVaCMSRD3jHxGWirUNrfpI0fyDBFSCLa8lblztwNUL1Z5ji0HRnAElZcbuQ8ta72eAQW6_RuLlExZ4_OuBmd0wmw&__tn__=lC-R):

Այնուհետև քարոզարշավը շարունակվեց Ավան վարչական շրջանում, որտեղ նույնպես Զարուհի Փոստանջյանը շրջեց փողոցներով, բակերով և այգիներով: Քաղաքացիներն այստեղ ևս անկեղծ ջերմությամբ էին ողջունում քաղաքապետի թեկնածուին և շեշտում, որ Զարուհի Փոստանջյանին են ցանկանում տեսնել որպես Երևանի քաղաքապետ:

«Արդարություն և օրենք» կարգախոսով, Երևանին և երևանցիներին ծառայելու անսուտ խոստումով, քարոզչական նյութեր բաժանելով և հաղթելու անսասան հավատով՝ Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ շրջեց ողջ Ավան համայնքում:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121156621283857/?hc_ref=ARTCXEpjmjKN4JEhcKjmB8kHIqsalB40q9_iBI_7bLdJuev_qSft-F9yGVbNXzTgztI):

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահը Ավագանու թեկնածուների և քարոզչական խմբի հետ եղավ նաև Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածում և Ջրվեժ թաղամասում, որտեղ նույնպես բնակիչների ջերմ ու անկաշկանդ զրույցներ ունեցավ: Ներկայացնելով ծրագրային հիմնադրույթերը՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն քաղաքացիներին հիշեցնում էր, որ նրանք իրենց ծառայելու համար իրավունք և հնարավորություն ունեն սեպտեմբերի 23-ին վարձելու Երևանի քաղաքապետ՝ իրենց ընտրությամբ:

(Տես՝ https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/303369293812725/UzpfSTEwMDAwMTY4NjIwNjU3NzoyMTIxMzEyNTg3OTM0OTI3/?hc_ref=ARSc0LtAtkFHoVuPxWs519XhCpFjScr-9aBzAqV6TFoYLFYSiWev7_d70fMdyKSNr7A&__xts__[0]=68.ARDwINqKd0dbokQmmYl1hZjdrF9kUFPnzk0pH5aKoUiXgNEuYMvRIOkgsfvh_38d_C0nhoDkqpGSLePzoSCl8zMsLmjyeBShQq89t_Gp7b5Txsza272DpuNc_nieqcj-il20Ky_j1cyDPbkg5IK01f-sXIZMw9kTsI-UvfeaFm3lIOR3-Gr_Bw&__tn__=lC-R):

Այնուհետև Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց Նուբարաշեն վարչական շրջան, որտեղ ևս քարոզչական խումբն իրազեկում էր բնակիչներին կուսակցության ծրագրային հիմնադրույթների, կարգախոսի և  քվեաթերթիկում «Երկիր Ծիրանի»-ի համարի (N 4) մասին:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121345761264943/?hc_ref=ARTiOArAR5d7h8cmUSp7Hn5LVhginud7dM__lfQ3x4pqqOV_0M1iXBHH-byU9z1e694&__xts__[0]=68.ARCfTypPF8lf-vevD58CNcVuoPTuMTw-RzRp0DSMw4VTaGjsHAeNo64_b2odGQxRnhRyRIIMZcBfdconpr4PG4MeY6ItLLRTtX0uJk7srN1VxbK3Exe_5BdQXmr_jR5snBqX3eVtT4_G00uCOdiDTBRTnNFpt0GX6gkT8W1FHYgnYIkv4vmzRA&__tn__=lC-R

https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121359384596914/?fb_dtsg_ag=Adxq99JknbHAd9Jn7eYzcUdZFvp_eemFvujQ4Fge5o4Erw%3AAdw9bkbab1krLRlYPXl9uw76a88aJSRjRL7q35BQhGGerg):

Նուբարաշենում Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ պտտվեց փողոցներով և շենքերի բակերով, որտեղ «Երկիր Ծիրանի»-ի ջանքերով արդեն վերացել էր տարիներ շարունակ բնակիչներին հանգիստ չտվող գարշահոտությունը: Նուբարաշենցիները շնորհակալություն հայտնեցին Զարուհի Փոստանջյանին՝  այդ գարշահոտությունից իրենց ազատելու համար, ինչին ի պատասխան՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ հիմա արդեն պետք է վերացնել Նուբարաշենի աղբավայրը, կառուցել աղբամշակման գործարան և նրանից ստանալ ապրանքներ և էներգիա: Բնակիչները վստահեցրին, որ իրենց ձայնը տալու են Զարուհի Փոստանջյանին և միացան քայլերթին՝ դեպի «Նուբարաշեն» և «Վարդաշեն» ՔԿՀ-ներ:

Հասնելով «Նուբարաշեն» ՔԿՀ՝ Զարուհի Փոստանջյանը կարճ ելույթ ունեցավ և նշեց, որ պետք է հասնենք նրան, որ դատական ակտերը կայացվեն արդար և անկախ դատարանի միջոցով: Այս պահին դեռ չունենք այդպիսի համակարգ, քանի դեռ չենք լուծել մեր երկրում քաղաքական համակարգի խնդիրը, չենք ներդրել ժողովրդավար համակարգ, հակակշիռների և զսպումների մեխանիզմ: Զարուհի Փոստանջյանը շեշտեց, որ բոլորը, այդ թվում՝ ՔԿՀ-ի առջև գտնվող երիտասարդները, պետք է պայքարեն օրենքի և իրավունքի երկիր ունենալու համար, և եթե մարդը մեղադրվում է հանցագործության մեջ, ապա այդ մեղադրանքը նույնպես պետք է լինի օրինական՝ դա՛ է իրավական և զարգացած երկրի գրավականը: Եվ պետք է բոլորս օգտվենք իրավունքի գերակայությունից, և բացվեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (որտեղ պահվում է շուրջ 1000 կալանավոր) դռները, դուրս գան ավտորիտար ռեժիմի զոհ դարձած կալանավորները և հասնեն իրենց հարազատներին: Քաղաքապետի թեկնածուի այս խոսքերին հաջորդեցին բուռն ծափահարություններ, և քարոզչական խումբը «Համաներում» վանկարկումներով ուղղվեց դեպի «Վարդաշեն» ՔԿՀ:

(Տես՝  https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121403064592546/?hc_ref=ARSjfcT-dNHsbAj4nmOcPR3tlyrdwWDGuxJ6uqmwp5l5NmqCxsmd1u4y-TSlt__yj0A&__xts__[0]=68.ARC66hK-0k3KOScvU4vq8YyA9HTPwl1l7gv7MoBOJB2pbuFkPyz5OvhbOBBqHhCBfg-MxAvYY48SjA4reTFD-eFHQ1dtS7_NcQn_-40N3r2C6FPFqhDPLs-Lfb_7Y-PUVpPV_Lv4naOG0RHBZ2lMr_45hTxklcUfDIdPbAU_G3lxbfZSDd956w&__tn__=lC-R

Զարուհի Փոստանջյանը թիմակիցների հետ այցելեց «Վարդաշեն» ՔԿՀ, որտեղ պահվում է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Զարուհի Փոստանջյանը կուսակիցների և համախոհների հետ «Արդարացում Շանթին, համաներում բոլորին» վանկարկումներով ողջունեցին բանտարկյալներին և պահանջեցին Շանթ Հարությունյանի անհապաղ արդարացում:

Տես՝ (https://www.facebook.com/yerkir.tsirani.90/videos/303500237132964/):

Երեկոյան Զարուհի Փոստանջյանը, Ավագանու թեկնածուները և քարոզչական խումբը եղան նաև Էրեբունի վարչական շրջանում և շրջեցին կենտրոնական ու հարակից փողոցներով:

(Տես՝ https://www.facebook.com/zaruhi.postanjyan/videos/2121499651249554/?hc_ref=ARRpeNWCBwkd7en8o60itJsU201E13JTLt4RQ3xuxIVwJDlHZrkb5UtR8lOtjRfkuzU&__xts__[0]=68.ARD3TdWPGo9nUU4Xa6csYcd_NRtBsM_hHtQk5shdSMJklmZNduUstrneZnfFwrQtQvXIjsxxkh4wnjouWRbOF8AWm3C7IRdCeTlC6jF0WYoeDAOBPW6F7GOhcWV-HJA3L2RiigmY0dEiqnTPEXRLCOhM8a_mAfSPKYF1Vc-E68231vCgiYh9Hw&__tn__=lC-R):

Շուրջ 9 ժամ տևած քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին այսօր բաժանվեցին հազարից ավելի քարոզչական նյութեր, հարյուրավոր մարդիկ ցանկություն հայտնեցին աջակցել և իրենց վստահության ձայնը տալ Զարուհի Փոստանջյանին, շուրջ երկու տասնյակ քաղաքացի էլ ցանկություն հայտնեց անդամակցել «Երկիր Ծիրանի» կուսակցությանը:

Անխախտ սկզբունքներ, մեծ սեր Հայրենիքի և մայրաքաղաքի հանդեպ, վճռական պայքար կեղծիքի, ապօրինությունների և կոռուպցիայի դեմ, քաղաքացիական ու քաղաքական անբիծ անցյալ և հմուտ կառավարման կուտակված գիտելիքներ՝ այդ որակներն ունի Զարուհի Փոստանջյանը, և օրեցօր ավելի շատ երևանցիներ են դա զգում, տեսնում և համոզվում:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930