Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկայանում են իբրև ԵՊԼՀ ՈՒԽ անդամներ և նամակների տեսքով շարունակում են ապատեղեկատվությունը որպես «հավաստի տեղեկություն»»

Սեպտեմբեր 17,2018 20:44

Վերջին ժամանակները մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) ուսանողական խորհրդի անդամների անունից:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ վերոնշյալ ուսանողները չեն ներկայացնում ԵՊԼՀ ուսանողական խորհուրդը, քանի որ փաստացի վերոնշյալ կառույցը լուծարված է: ԵՊԼՀ-ի ուսանողները 2018 թվականի մայիսի 17-ին համալսարանում իրականացրել են ստորագրահավաք՝ համալսարանում գործող ուսանողական խորհուրդը լուծարելու և նորը ստեղծելու վերաբերյալ:

Ստորագրահավաքին մասնակցել են համալսարանի ուսանողների մեծամասնությունը (3070 ուսանողից 1621-ը)՝ տալով իրենց համաձայնությունը ուսանողական խորհուրդը լուծարելուն: Այնուհետև, սույն թվականի մայիսի 24-ին ուսանողները հրավիրել են համընդհանուր համաժողով, որի ընթացքում ևս մեկ անգամ կայացրել են որոշում գործող ուսանողական խորհուրդը լուծարելու մասին և ընդունել են հռչակագիր: Բացի այդ, համաժողովի ընթացքում բաց քվեարկությամբ՝ ձայների մեծամասնությամբ, ձևավորվել է ուսանողական խորհրդի նոր ժամանակավոր կազմ, որին ԵՊԼՀ ուսանողությունը լիազորել է մշակել ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը: Նշված գործընթացները ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից համարվել են «իրավաչափ» (կից՝ Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԿԳՆ գրությունը): Առկա է նաև տեսանյութը ԵՊԼՀ ուսանողական խորհրդի լուծարման վերաբերյալ:

Ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը արդեն իսկ մշակվել է և ներկայացվել ՀՀ կրթության և գիտության նախարարություն հաստատման: Համաձայն հաստատված կանոնադրությամբ սահմանված կարգի կիրականացվի ուսանողական խորհրդի կազմավորումը:

Չնայած ԵՊԼՀ ուսանողական խորհրդի լուծարման մասին ՀՀ ԿԳՆ գրությանը, նախկին ուսանողական խորհրդի մի խումբ ուսանողներ, տարբեր լրատվամիջոցներում և իրենց դեռևս գործող ֆեյսբուքյան էջում (ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ) ներկայանում են իբրև ԵՊԼՀ ՈՒԽ անդամներ և նամակների տեսքով շարունակում են ապատեղեկատվությունը որպես «հավաստի տեղեկություն» հրամցնել հանրությանը:

 

ԵՊԼՀ ուսանողություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930