Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք». Փաշինյանի նոր զգուշացումը՝ Ավանում

Սեպտեմբեր 17,2018 20:11

Այսօր Ավանում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց, որ 2017-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ինքը քաղաքապետի թեկնածու էր, այս համայնքում ուշագրավ մի դեպք պատահեց. «Անցնում էինք կրպակների դիմացով, էդ օրը չգիտեմ մարդիկ ինչ էին լսել, անընդհատ հաց էին մեզ հյուրասիրում»:

Ըստ Փաշինյանի, դա շատ խորհրդանշական էր. «Ինձ համար ամենակարեւոր պահերից մեկն էր, որովհետեւ հացի ամեն պատառը կուլ տալիս ինձ համակում էր այն զգացողությունը, թե ես ուխտ եմ կնքում մեր ժողովրդի հետ այդ հացի միջոցով: Մենք կովկասցի ժողովուրդ ենք, հայ են եւ հացը մեզ համար ունի առանձնահատուկ արժեք»: Փաշինյանն ասաց, որ այդ ուխտի պայմանը պահված է, այդ հացը նորից սուրբ է, որովհետեւ «այդ հացը հարամված չէ»:

Փաշինյանը, ցույց տալով հանրահավաքին ներկա երեխաներին՝ 7-14 տարեկան, ասաց, որ նրանց ապագան որեւէ մեկը չի կարող գողանալ. «Բոլոր նրանք, ովքեր կփորձեն որեւէ ոտնձգություն անել այս երեխաների ապագայի նկատմամբ, մենք նրանց ոչ միայն ասֆալտներին կպառկեցնենք, մենք նրանց պատերով կտանք»:

Վարչապետն ասաց, որ «ոչ» են ասել թալանին, քծնանքին, շողոքորթությանը, կեղծավորությանը, ստին, կեղծիքին, եւ «այո» են ասել քաղաքացուն, նոր սերնդին ու նրանց ապագային:

Փաշինյանը կոչ արեց քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին: Քարոզարշավի վերջում վարչապետը սելֆիներ արեց ավանցի երեխաների հետ, նրանց հետ գրկախառնվեց, ստորագրություններ տվեց: Իսկ Հայկ Մարությանը հորդորեց քվեարկել այն Երեւանի համար, որտեղ մեր երեխաները երջանիկ են լինելու, այն Երեւանի համար, որը մեզանից գողացել են. «Մենք հետ ենք բերելու մեր Երեւանը եւ հետ ենք տալու երեւանցիներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Նիքոլի ասածն այն է, որ դուք, այսինքն՝ մենք, յոյս չունենանք, չսպասենք, թէ ինքը յեղափոխութիւն է արել, որ մենք, բոլորս, անկաշառ ընտրութիւններ ունենանք։ Ինքը յեղափոխութիւն արել է իր համար, որ իր թեկնածուն ընտրւի անկաշառ ընտրութիւններով ընդ որում բոլոր, նաև գալիք, ընտրութիւններում։

    Եթէ դու ուզում ես ընդհանրապէս անկաշառ ընտրութիւններ, որ քո թեկնածուն նոյնպէս ընտրւի անկաշառ քւէարկութեամբ, ընդ որում միշտ, դու պէտք է անես քո, սեփական յեղափոխութիւնը, քեզ, կամ, եթէ հայ ժողովրդին բաւականաչափ նւիրւած անձ ես, բոլորի համար։

    Հասկացա՞ր։ Դէ քեզ տեսնեմ։

    Մարդիկ չեն հասկանում սա, կամ հասկանում են, բայց կարծում են, թէ հիմքում ընկած է իմ ստորութիւնը, իմ նենգամտութիւնը։ Սխալւում են։ Հիմքում ընկած է Նիքոլի ստորութիւնը, Նիքոլի նենգամտութիւնը։

    Պարզապէս ես դա տեսնում եմ, իսկ միւսները՝ ոչ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930