Լրահոս
Օրվա լրահոսը

Հակառակորդի կողմից արձակված կրակոցների արդյունքում Կոթի գյուղում մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել. հարուցվել է քրեական գործ

Սեպտեմբեր 17,2018 16:34

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:

2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930