Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ձեռնպահ մնալ Սիրիայում Ռուսաստանի հետ ասոցացվելուց

Սեպտեմբեր 17,2018 16:06

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի քարտուղարության հայտարարությունը

Սասնա Ծռեր կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը խիստ մտահոգված է Ռուսաստանի հետ համատեղ հումանիտար ծրագրով ՀՀ մասնագետներին Սիրիա ուղարկելու հանգամանքով:

Թեև հումանիտար ոլորտում Հայաստանի ակտիվ մասնակցությունն առհասարակ ողջունելի երևույթ է, մասնակցության ձևաչափը և գործընկերների ընտրությունը կարող են էապես փոխել դրա բնույթը, իսկ որոշակի դեպքերում՝ նույնիսկ բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի շահերի և միջազգային վարկի համար:

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ունի ակնհայտ գաղութատիրական նկրտումներ: Բացի այդ, Ռուսաստանը միջազգային հանրության շրջանում փաստագրված է որպես ոչ ժողովրդավարական և մարդու իրավունքները չհարգող, ինչպես նաև ուրիշ պետությունների գործերին կոպիտ ու ագրեսիվ կերպով միջամտող պետություն, ինչի համար հիմք են ծառայել նաև Սիրիայում Ռուսաստանի վարած քաղաքականությունը և ռազմական ձեռնարկումները:

Միևնույն ժամանակ՝ Միջին Արևելքը (նրա մեջ նաև Սիրիան), խճողված շահերի բարդ և նուրբ կծիկ է, որտեղ Հայաստանը և հայությունը շատ անելիք ունեն, սակայն որևէ քայլ կատարելիս պետք է առաջին հերթին նկատի առնել այն հրամայականը, որ պետք է ամեն կերպով խուսափել թշնամիներ վաստակելուց և մեր պետական ու ազգային շահերին վնասելուց:

Մինչդեռ Ռուսաստանը Միջին Արևելքում, այդ թվում՝ Սիրիայում, ունի բազմաթիվ հակառակորդներ և նրա հետ միասին որևէ գործողություն կատարելը հղի է Հայաստանին նույնպես թիրախավորելու սպառնալիքով:

Վերոհիշյալի հաշվառմամբ, ՀՀ Վարչապետին հորդորում ենք առհասարակ ձեռնպահ մնալ Ռուսաստանի ծավալապաշտական քաղաքականության հետ ասոցացվելու վտանգ պարունակող նմանաբնույթ գործողություններին մասնակցելուց և այդ հիմքով դադարեցնել նրա հետ Սիրիայում այսպես կոչված համատեղ հումանիտար ծրագիր իրականացնելու նախաձեռնությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930