ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգին ամրացված ծառայողական 75 ավտոմեքենաների կեսից ավելին՝ 41-ը (մոտ 55 տոկոսը), կվերադարձվի պետությանը: Այսօրվանից սկսվել է մեքենաները Պետգույքի կառավարման վարչությանը հանձնելու գործընթացը։
Ծառայողական 75 ավտոմեքենաներից 48-ը Կոմիտեի աշխատակազմի, 27-ը «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տրամադրության տակ են մինչ օրս։ Սեպտեմբերի 17-ին հրավիրած աշխատանքային հերթական խորհրդակցությանն աննախադեպ այս որոշման մասին հայտնելիս Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը փոխանցեց նաև, որ վերադարձվելիք մեքենաների թիվը, ինչպես նաև պահեիք 34-ի բաշխման հաշվարկն արվել է ճշգրիտ չափանիշներով՝ «բոլորին նույն մոտեցումը» տրամաբանությամբ.
«Շատ հստակ մոտեցում ենք մշակել, այսինքն, այնպես չի լինի, որ այսինչ պաշտոնյան մեր մշակած չափանիշներով ծառայողական մեքենա չպետք է ունենա, բայց բացառության կարգով նրան մեքենա տրամադրվելու է»։
ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին