Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նրանք, որոնք խոսում են բանավեճերի մասին, եղել են այն ցուցակում, որոնք հրաժարվել են մեզ հետ բանավեճից». Րաֆֆի Հովհաննիսյան

Սեպտեմբեր 17,2018 15:46

«Ինչ էլ լինեն մեր գնահատականները, ունենալու ենք երևանցուն պատկանող և հաշվետվու քաղաքապետարան, որևէ մեկը հիմք չի ունենալու ասելու, որ գողացան մեր ձայնը: Լինելու են ընտրություններ, որոնք էապես առաջընթաց են ապահովելու նախորդ ընտրությունների համեմատ»,-«Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ըստ քաղաքապետի թեկնածուի՝ ամենակարևորն այն է, որ մեր ընտրողները մասնակցեն այն ընտրությանը, որի արդյունքում ունենալու ենք օրինական իշխանություն:

Դառնալով սևի ու սպիտակի մասին ՝ Հայկ Մարությանի հնչեցրած հայտարարություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Սևը, սպիտակը տախտակախաղերի գույներ են: Իրավական երկիր դառնալ ձգտող քաղաքական դաշտում գույները բազմերանգ են: Աստված տա շատ շուտ հաղթահարենք այս չհասկացված և ճիշտ տեղ չտանող չակերտների բանավեճը»:

Րաֆֆի Հովհաննիսյանի հավաստմամբ՝ մեզ պիտի պատրաստենք այն ընտրություններին, որի արդյունքում պիտի ունենանք լեգիտիմ ընտրություն:

«Ժառանգություն» կուսակցության ավագանու թեկնածու Հովսեփ Խուրշուդյանը հայտարարեց՝ քաղաքապետի պաշտոնը լրջագույն քաղաքական պաշտոն է. «Քաղաքական է այն իմաստով, որ այստեղ կա լրջագույն խնդիր հարաբերվելու գործադիր իշխանության հետ: Մեր տիպի հետհեղափոխական երկրներում չպետք է բոլոր տիպի իշխանությունները կենտրոնանան մեկ քաղաքական ուժի ձեռքում: Անհրաժեշտ են հակակշիռներ: Եթե իշխանությունները չլինեն տարբեր ուժերի ներկայացուցիչներ, ապա կլինի մեկ սուբյեկտի՝ Երևանի շահերի ստորադասում գործադիր իշխանության շահերին: Կրկնենք Հայաստանի համայնքների միության ահազանգը, որ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեները չնչին տոկոս են կազմում համապետական բյուջեի համամասնության մեջ, որը նույնիսկ հետխորհրդային երկրների համեմատ է շատ ցածր: Երբ նման կախվածության մեխանիզմներ են առաջ գալիս, տեղական ինքնակառավարման տրամաբանությունն ու էությունն է փոխվում»:

Խոսելով գույքագրման կարևորության մասին՝ Հովսեփ Խուրշուդյանը շեշտեց. «Գույքագրման շնորհիվ բացահայտվելու են այնպիսի հարուստ տվյալներ, որոնք մինչ այժմ խուսափել են գույքահարկի վճարումից:

Հարցին, եթե հրավիրեն բանավեճի, կմասնակցե՞ք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Մենք մեր գործի վրա ենք կենտրոնանում և իմանում ենք, որ մեր քաղաքի ապագան լինելու է եռագույն: Հեռու ենք ցեխարձակումներից, «Ժառանգությունն» ունի լրիվ այլ քաղաքական մշակույթ: Մենք ընդունում ենք բանավեճերի բոլոր ձևաչափերի առաջարկները: Նրանք, որոնք խոսում են բանավեճերի մասին, եղել են այն ցուցակում, որոնք հրաժարվել են մեզ հետ բանավեճից: Այնպես որ, հեշտ է խոսել բանավեճի մասնակցության մասին, մարտահրավեր նետել, ես անձամբ պատրաստ եմ 12 ուժերի ներկայությամբ մասնակցել բանավեճի առանց նախապայմանների: Բայց կան ուժեր, որոնք ձևը գտել են չմասնակցելու՝ այս կամ այն նախապայմանն են դրել, կամ հիմա բանավեճ առաջարկողի դերն են ստանձնել, մինչդեռ իրենք են հրաժարվել բանավեճից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930