Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին Ադրբեջանում մասնակցել է «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ելույթ ունենալիս անդրադարձել է Հայաստանին և ԼՂ հիմնախնդրին:
Էրդողանը, խոսելով թուրք-ադրբեջանական եղբայրությանը մասին, նշել է, որ Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, նրա հպարտությունը, հոգսերը, խնդիրները նույնպես Թուրքիայինն են:
«Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ամենամեծ հոգսն է, և մեզ համար էլ նույնքան ցավոտ է: Թուրքիան շարունակելու է մինչև վերջ աջակցել խնդրի լուծման համար Ադրբեջանի ջանքերին»:
Էրդողանը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է:
«Ցանկանում ենք այլևս վերջ դնել տարիներ ի վեր հայրենիքի կարոտով ապրող մեկ միլիոնից ավել մեր եղբայրների արցունքներին: Իզուր է, ապարդյուն է ակնկալել մեր կողմից սահմանների բացումը, քանի դեռ մեր եղբայրական ժողովրդի տարածքների 20 %-ը բռնազավթված է նրանց կողմից»:
Էրդողանի պնդմամբ` այս հարցում առաջին քայլը պետք է անեն հայերը, և Թուրքիայի դիրքորոշումն այս հարցում վերջնական է:
«Իհարկե, մենք մեր բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ ենք ուզում հաստատել: Ղարաբաղի հիմնախնդրի լուծում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար այն պայմանն է, առանց որի չի լինի, սա պետք է իմանան»:
Աղբյուր` Milliyet
Պ էրդողան օրինակ ծառայեք հետ տվեքԿիպրոսը Հունաստանին . Կարսը Հայաստանինև նոր խոսացեք հողեր հետ տալու մասին. Պուտինին էլ ասեք քյոնիսբերգը թող ետ տա Գերմանյային: Երբ կանգնեցնեք երկրի պտույտը գուցե կատարվի ձեր երազանքը