«Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն այսօր նախընտրական քարոզարշավն անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում: Արշավի ընթացքում քաղաքապետի թեկնածուն ելույթ չունեցավ, նրա թիմակիցները ներկայացնում էին իրենց թեկնածուին՝ որպես քաղաքական կամք ու անցած ուղի ունեցող գործչի, որը արատավորված չէ ու ազնիվ խղճով, մաքուր ձեռքերով գալիս է ծառայելու երեւանցիներին. «Նա միակ քաղաքական գործիչն է, որն արդարությամբ ու օրենքով գալիս է ծառայել զեյթունցիներին»:
Բացի Զարուհի Փոստանջյանին ներկայացնելուց, «Երկիր ծիրանի» կուսակցության անդամները Զեյթունում բաժանեցին քարոզչական թռուցիկներ՝ հիշեցնելով՝ իրենց թեկնածուն քվեաթերթիկում որ համարում է:
Իսկ «Երկիր ծիրանիի» նախընտրական ծրագրին ծանոթանալու համար արշավի մասնակիցները հորդորեցին այցելել իրենց կայք՝ պնդելով, որ իրենց ծրագիրը կազմված է քաղաքացիների բողոքների հիման վրա, Երեւանին հուզող բոլոր ոլորտներն այնտեղ ընդգրկված են:
Զարուհի Փոստանջյանը հրատապ խնդիր է համարել հանրային տրանսպորտի ու աղբահանության խնդիրների լուծումները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ