Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն արձագանքում է Լենա Նազարյանի հայտարարությանը, թե ընտրակաշառք են բաժանում

Սեպտեմբեր 17,2018 14:04

Այսօր լրագրողները ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեցին՝ Գագիկ Ծառուկյանը երեկ Նաիրա Զոհրաբյանի կողքին չէր, որ իր ելույթի ժամանակ ասեր՝ «Նառա՛, դու սո՛ւս», բայց դուք տեղյա՞կ եք, ինքը կիսո՞ւմ է Նաիրա Զոհրաբյանի՝ երեկ հնչեցրած մտքերը: Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ Ծառուկյանն այսօր ժամը 19-ին մասնակցելու է Նոր Նորքում քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող հանրահավաքին ու կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին:

Տոնոյանը հայտարարել էր, որ վարչապետի թիմը տեղեկատվական տեռոր է իրականացնում իրենց դեմ: Հարցին, թե ո՞րն է պատճառը այդ տեռորի՝ նա պատասխանեց. «Եթե մենք խորամուխ լինենք պատճառահետեւանքային կապերի ուսումնասիրության մեջ, մենք աշխատելու ժամանակ չենք ունենա: Կարծում եմ, շատ մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար: Բնականաբար, թույլ, իրենցից ոչինչ չներկայացնող մարդկանց կամ ուժերի դեմ չեն պայքարում»: Ճշտեցին՝ ձեզ լուրջ մրցակի՞ց են տեսնում՝ Տոնոյանը պատասխանեց՝ բնականաբար:

Լրագրողները փոխանցեցին «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունը, որ ընտրակաշառք է բաժանվում, հարցին՝ ձեր թիմը կապ ունի՞ ընտրակաշառքի բաժանման հետ՝ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց, որ այդ գործողությունները դատապարտելի են ու պատժի ձեւեր կան, եթե նման տեղեկություն ունեն, թող դիմեն իրավապահ մարմիններին ու գործ հարուցեն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչ կլինի. «Որեւիցե խնդիր չենք տեսնում: Վստահաբար, ԲՀԿ որեւէ ներկայացուցիչ նման քայլի եւ գործողության չի գնալու»:

Հարցին՝ եթե, այնուամենայնիվ պարզվի, որ ձեր կուսակցությունից կա ընտրակաշառք բաժանող, դա տեռոր չե՞ք համարի, եթե բռնեն՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ եթե չկա նման գործընթաց, ապա օրենքով սահմանված կարգով նաեւ պատիժ պետք է կրեն այն մարդիկ, ովքեր սխալ տեղեկատվություն են տարածում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Նախքինում միշտ ել տարբեր անուններով ընտրություններից առաջ ինչ որ բան բաժանել էք , ընտրություններից հետո էլ հետ եք տարել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930