Լրահոս
Օրվա լրահոսը

Նորք-Մարաշի զինված խմբի գործով վեց հոգի ազատվեց կալանքից

Սեպտեմբեր 17,2018 13:55

2015 թվականի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ձերբակալված զինված խմբի գործով այսօր ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների նստավայրից ազատ արձակվեց եւս վեց մարդ` Խաչիկ Ավետիսյանը, Վլադիմիր Առաքելյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վաղինակ Ստեփանյանը, Վահագն Սանազարյանը: Նրանցից չորսի խափանման միջոց կալանքը փոխվեց պատգամավորների միջնորդությամբ եւ գրավի դիմաց, երկուսինը`Արա Պողոսյանը եւ Վաղինակ Ստեփանյանը`հանրապետությունից չբացակայելու ստորագրությամբ:

Կալանքից ազատ արձակվածներին դատարանի բակում հարազատները դիմավորեցին ողջույններով, ծափերով եւ արցունքներով:

Մանրամասները` տեսանյութում

Այս գործով դեռեւս կալանքի տակ են Արթուր Վարդանյանը եւ Գեւորգ Սարգսյանը:

Հիշեցնենք, այս խմբի քսան անդամները մեղադրվում են բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով Հայաստանում իշխանությունը զավթելու փորձի համար: Գլխավոր մեղադրյալն Արթուր Վարդանյանն է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930