Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն՝ Հայաստանից իրենց լարելու վտանգի եւ վհուկների որսի մասին

Սեպտեմբեր 17,2018 13:32

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության պատգամավորներից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով վերջին առճակատումները, ձեր կարծիքով, ՀՀ-ում վհուկների որս սկսվե՞լ է, թե՞ ոչ: Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ կոնկրետ վհուկների որսի հետ կապված չի կարող ասել, բայց վերջին օրերին տարբեր հայտարարությունների ականատես են եղել. «Մասնավորապես, ասֆալտին փռելու վերաբերյալ կոչեր են հնչել եւ իրականացվել են, թեպետ այդ մասով բազմաթիվ փաստեր կան, որ կոնկրետ ավագանու ցուցակի մեր 7-րդ համարի հետ երբ նույն միջադեպը տեղի էր ունեցել, այնուհետեւ առանց որեւէ բացատրության նրան նկարահանումից հետո բաց էին թողել, ազատ էին արձակել: Իհարկե, այստեղ խելամտության սահմաններից դուրս որոշակի դրսեւորումներ են եղել, բայց երեկ աչքովս ընկավ նաեւ վարչապետի խորհրդականի գրառումը, որը շեշտել էր, որ ասֆալտին փռելու վերաբերյալ վարչապետի կոչը եղել է փոխաբերական իմաստով ասված: Այստեղ արդեն մեկնաբանությունը իրենցից պետք է ստանալ, թե ինչ ասել է փոխաբերական իմաստով ասֆալտին փռել»:

Մենք նաեւ ճշտեցինք՝ երեկ վարչապետը հայտարարեց, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը լարողներին կլարեն Հայաստանից բառի բուն իմաստով: Ի՞նչ եք կարծում, դուք ձեր այս քայլերով լարո՞ւմ եք իրավիճակը Հայաստանում ու մտավախություն չունե՞ք, որ ձեզ կլարեն Հայաստանից՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մի անգամ Գագիկ Ծառուկյանն ասել է, ես թերեւս վերահաստատեմ նրա ասածը, որ լուրջ քաղաքական ուժը կամ նրա ներկայացուցիչները, առաջնորդը ակնարկներով արված որեւէ հայտարարության չեն արձագանքելու: Եթե լինի կոնկրետ ասելիք, հասցեական մեսիջ, որեւէ մեկը չի կասկածում, որ կլինի շատ կոնկրետ եւ հստակ պատասխան: Ինչ վերաբերում է վախերին, բնականաբար, ոչ, մենք որեւէ վախ չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930