Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պապիկը՝ Զեյնալյանին. «Բայց ինչո՞ւ չեք միանում Փաշինյանին՝ միանգամից Հայկոն ընտրվի»

Սեպտեմբեր 17,2018 13:27

«Գնացեք-միացեք Փաշինյանին՝ պրծեք էլի, թողեք տղեն աշխատի…»,-«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանին այսօր այս խոսքերով դիմավորեց Էրեբունու համայնքի բնակիչներից մեկը:

Զեյնալյանը փորձեց բացատրել, որ իրենք իրենց դաշինքով են նախընտրում մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, սակայն պապիկն անդրդվելի էր. «Բայց ինչո՞ւ չեք միանում Փաշինյանին՝ միանգամից Հայկոն ընտրվի, հը՞, ավելի լավ չի լինի՞»:

Պապիկի հասակակիցները եւս անտարբեր գտնվեցին «Լույս»-ի նախընտրական ծրագրի հանդեպ, սակայն Արտակ Զեյնալյանը նշեց. «Ընտրություններին առանձին ենք մասնակցում, եւ դուք եք որոշում՝ ո՞վ լինի քաղաքապետ: Լավ մնացեք, հաջողություն ձեզ»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով («Ելք» դաշինքի մյուս կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», ընտրություններին մասնակցում է առանձին»):

Բակերից մեկում էլ մի տատիկ մոտեցավ Արտակ Զեյնալյանին՝ ներկայացնելով իրենց շենքի վիճակը. «Մեռա էս շենքի համար նամակ գրելով, ոչ-ոք ոչ մի բան չի անում: Անդրանիկ Մարգարյանին գիտե՞ս քանի նամակ եմ գրել: 81 թվից այս շենքն այս վիճակում է՝ ոչ գյուղում ենք ապրում, ոչ քաղաքում…աղբի մեջ կորած է, նկուղային հարկում ինչ աղբ ասես՝ կա»:

Արտակ Զեյնալյանին մեկ այլ բնակիչ էլ տեղեկացրեց, որ շենքի ջրահեռացման համակարգը եւ կոյուղատարը վատթար վիճակում են: Ապա տատիկը պահանջեց խոստանալ, որ շենքը հիմնանորոգելու են:

Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ավագանիները տեղյակ են այդ շենքի խնդրից, եւ անպայման կզբաղվեն:

Մի տղամարդ էլ Արտակ Զեյնալյանին առողջություն եւ երկար կյանք մաղթեց՝ կոչ անելով մտածել ժողովրդի մասին: «Երեք նախագահներն արնաքամ արեցին ժողովրդին: Փաշինյանից հետո քաղաքապետն է կարեւոր: Նա ոսկի մարդ պետք է լինի եւ ժողովրդի մասին մտածի»,-համոզմունք հայտնեց տղամարդը:

Հետո նա վարչապետին անդրադարձավ. «Այդ ի՞նչ ուժեր են Փաշինյանին խեղճացրել: Լուրջ եմ ասում՝ խեղճացրել են: Զեյնալյան, դու կողմնակի ուժերից չվախենաս»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930