Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից գնդակոծել է Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերը, Կոթի եւ Բաղանիս գյուղերը:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք, որ գնդակոծությունը տեւել է ավելի քան մեկ ժամ՝սեպտեմբերի 16-ի ժամը 23.50-ից մինչեւ սեպտեմբերի 17-ի 01 ժամը: Գյուղի վարչական ղեկավարը հայտնեց, որ գնդակոծությունից վնասել են գյուղի առանձնատների տանիքների շիֆերներ, տների պատեր:
Սեպտեմբերի լույս 17-ի գիշերը , 0 ժամ 20 րոպեից մինչեւ 0 ժամ 40 րոպեն Բաղանիս գյուղը գնդակոծվել է:
Բաղանիսի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը հայտնեց, որ վնասվել են տների տանիքներ: Ներկայումս Նոյեմբերյանի սահմանագոտում հարաբերական անդորր է :
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ