Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ այսօր սկսվել են լայնածավալ օպերատիվ-տեխնիկական զորավարժություններ՝ ադրբեջանական բանակի տարբեր զորատեսակների և զորամիավորումների, տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժինը:
Զորավարժություններում ներգրավված են ավելի քան 20 հազար զինվորական, ավելի քան 200 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, ավելի քան 120 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և գնդացիրներ, մինչև 10 միավոր կործանիչ և գնդակոծիչ ավիացիա, մինչև 20 միավոր տարբեր նշանակության բանակային ավիացիա:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ զորավարժություններում պոտենցիալ թշնամին լինելու է Հայաստանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ