Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է»

Սեպտեմբեր 17,2018 11:44

Le Monde ֆրանսիական պարբերականին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը կարծիք է հայտնել, որ Երևանի քաղաքապետի ընտրությունները Հայաստանի պատմության մեջ լինելու են աննախադեպ ազատ:

Հայաստանյան իրականությանը քիչ թե շատ մարդկանց համար սա, մեղմ ասած, վիճելի կարծիք է:

Ընտրություններին դեռ մեկ շաբաթ կա, բայց ներկայացնեմ այս պահի դրությամբ եղած փաստերի այն շարանը, որն ապացուցում է վարչապետի հայտարարության զրո կապը իրականության հետ:

1.Վարչապետի 100 օրվա պաշտոնավարման միտինգին, որը կազմակերպվել էր պետական բյուջեի միջոցներով, Նիկոլ Փաշինյանը չխորշեց իր թեկնածուի քարոզչությունը անելուց:

2.Քարոզչության մեկնարկի օրը ոստիկանություն բերման ենթարկվեցին ընտրությունների մասնակից ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ կուսակցության երկու անդամներ:

3.ԲՀԿ ցուցակի թեկնածուներից մեկին ոստիկանությունը Նիկոլ Փաշինյանի ցուցումով ներգրավեց «փռեմ ասֆալտին» օպերացիայում և հետագայում այդ դրվագը օգտագործվեց հակաքարոզչության նպատակով:

4.Իշխանական դաշինքի թեկնածուն քարոզարշավի մեկնարկին սկիզբ դրեց անհանդուրժողականության և ատելության արշավին՝ հասարակությունը բաժանելով սև-սպիտակների:

5.Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չդատապարտեց այդ դրվագը, այլ առավել խորացրեց այն՝ զարկ տալով հակաքարոզչության և սպառնալիքների նոր տարափին:

6.Վարչապետը, օգտագործելով պաշտոնեական հնարավորությունները, անձամբ ներգրավված է իր թեկնածուի քարոզչության մեջ: Նա փորձեց զուգահեռներ տանել մեր տարիների հետ, դիտավորյալ չբարձրաձայնելով, որ ՏԻՄ ընտրություններին այդպիսի փաստեր չեն եղել մեր կողմից:

7.Եվրոպական կառույցներից դիտորդներ չեն լինելու այս ընտրություններին, ի տարբերություն նախորդների:

8.Գոյություն ունի ակնհայտ անհավասար մեդիա-ծածկույթ իշխանական և այլ ուժերի միջև, որն առավել արտահայտված է ինտերնետ տիրույթում: Իդեպ, առ այսօր չկա անկախ մեդիա-մոնիտորինգի որևէ տվյալ:

9.Հակաքարոզչության և սև քարոզչության մակարդակն աննախադեպ է, հատկապես սոցիալական ցանցերում, այն ուղղորդվում և խրախուսվում է իշխանական քարոզչական ապարատի կողմից:

10.Այս պահին չկան հանրային բանավեճեր հիմնական թեկնածուների միջև: Այս խնդրում ժամանակին մեղադրում էին մեզ, սակայն իրենք շարունակում են համառորեն նույն գործելաոճը դրսևորել:

11.ԿԸՀ ղեկավարի վրա տեղի է ունեցել փողոցային հարձակում և քաշքշոց, ինչի մասին իշխանական մամուլը լռեց:

12.Արդեն հայտնի է, որ ընտրություններին տեղամասերում նախկինում տեղադրված տեսախցիկները չեն լինելու, ինչը ակնհայտ նահանջ է 2017 թվականի ընտրությունների համեմատ:

Իմի բերելով այս փաստերը, արդեն կարող են արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք առաջին իսկ խոշոր ընտրությունները ազատ չեն:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930