Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանի երազանքը երազանք էլ կմնա»

Սեպտեմբեր 17,2018 14:00

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հույս ունի, որ իր շուրջը կոնսոլիդացիա՝ համախմբում է լինելու քաղաքական դաշտում: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Դա երազանք է, երազանք էլ կմնա»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն չի բացառում, որ կհամախմբվի Քոչարյանի շուրջը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Բնական է, չի բացառի, որովհետեւ մնացորդներն են, որ մնացել են, իսկ գիտակից մարդիկ կուսակցությունից հելել են, էսօր հասկացել են, թե ինչ է կատարվել իրենց իշխած տարիների ժամանակահատվածում: Բայց կան մարդիկ, որ այդ մտքի հետ չեն հաշտվում, իրենք ուրիշ բան են ուզում ու չեն հաշտվում, որ այսօր ամեն ինչ գալիս է օրենքի դաշտ, բնականաբար, չեն ուզում»: Ըստ Սասուն Միքայելյանի՝ ՀՀԿ-ն ու Քոչարյանն էլ շանս չունեն վերադարձի. «Շանսը պիտի տա ժողովուրդը, որը էլ երբեք չի տա: Ժողովուրդը թույլ չի տա, որ էդ մարդիկ նորից վերարտադրվեն»:

Լուսանկարը՝
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆԻ

«Առավոտ»

15.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Ստրուկ ազգերի ազատագրում և ազատների նոր ստրուկացում կլինի եթե Քոչարյանը գա. այդ ժամանակ մենք կլինենք ոչ թե ազգ այլ ամբող. Նույնիսկ Նիկոլի դեպքում ինչքան էլ վատ լինի միևնույնն է թող գան ուրիշները բայց ոչ անցյալից որև է մեկը. Ցավը պիտի ծնի վեհ ու վսեմը լսում եք տղերք վեհ ու վսեմը

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930