Րոպեներ առաջ ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի երկրորդ կիսաեզրափակիչը։
Ելույթ ունեցող 12 մասնակիցներից եզրափակիչ անցան հետեւյալ 5 մասնակիցները՝
- Վովա
- Լիլի
- Հարութ Հարությունյան
- Սերժ Առաքելյան
- Անահիտ Առաքելյան
Նրանք մրցութային առաջին օրը հաղթահարած մասնակիցների` Անիի, Վարդան Մարգարյանի, L.E.V.O.N-ի, Լիայի և Էլիզայի հետ միասին հանդես կգան սեպտեմբերի 22-ին կայանալիք «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչում:
Մրցութային երկրորդ օրվա արդյունքը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի կողմից եւ հեռուստադիտողների քվեարկությամբ։
Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում ՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։
Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն տեղեկությունները կհրապարակվեն սեպտեմբերի 22-ին կայանալիք եզրափակիչից հետո (քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով)։
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժին