«Քաղաքացիական պայմանագրի» մեր գործընկերներն անընդհատ ուզում են այս ընտրությունները վերածել Քոչարյանի նկատմամբ հանրաքվեի: Ասում են` եթե գաք ընտրությունների ու ձեր ձայնը չտաք «Քաղաքացիական պայմանագրին», ուրեմն Քոչարյանը հետ է գալու, ուրեմն դուք քոչարյանական եք… ամենածիծաղելին այն է, որ իրենք են ամենաշատը Քոչարյանի մասին խոսում, սեւ ու սպիտակ PR են անում, Քոչարյանին բերել են ձեր կյանք, ամեն օր կռվում են Քոչարյանի հետ, իսկ մենք անտարբեր ենք, չենք էլ հիշում նրան, բայց ասում են՝ սրանք են Քոչարյանի կողմից, ձեզ վախեցնում են Քոչարյանով»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ԲՀԿ ցուցակով առաջադրված ավագանու թեկնածու Պետրոս Ղազարյանը:
Նա կոչ արեց նայել Քաղաքացիական պայմանագրի ցուցակին. «Մերժիր Սերժին» խմբակցություն կարող են բացել, բայց բոլորին մեղադրում են ՀՀԿ-ի հետ համագործակցության մեջ… ամեն օր հակաքարոզչություն են անում, հասկացանք, տեխնոլոգիա է, գիտենք՝ ձեր թեկնածուն խնդիր ունի, բայց չափ կա, չպետք է դրանով ընտրությունները ստվերենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ