Այսօր Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մի ուշագրավ դեպք պատմեց՝ «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանի հետ կապված. «Մի հատ հետաքրքիր հումորային բան պատմեմ. մի թաղամասում մի մարդ ասեց ի՞նչ եք ուզում, ո՞ւմ ընտրենք: Դե ասեցի մենք Զեյնալյանի համար ենք քարոզում, պետք է Արտակ Զեյնալյանին ընտրել Երեւանի քաղաքապետ, «Լույս» դաշինքին, պատմեցի լրիվ:
Ասեց՝ արա, սաղ լավ ա, սաղ կարդացել եմ, շատ ուժեղ կենսագրություն ունի, մի քանի բուհ ա ավարտել, մի քանի մասնագիտություն ունի, սաղ հզոր ա, բայց ապեր չեմ հասկանում՝ 69 թվի տղա ա, մինչեւ հիմա չի ամուսնացել, ի՞նչ պրոբլեմ ունի: Ասի՝ ո՞նց չի ամուսնացել, թոռ ունի: Հիշեցի էն հայտնի անեկդոտը, որ ասում ա՝ որ իմանայի թոռն էդքան լավ բան ա, միանգամից թոռ կունենայի: Ասի՝ կարող ա հիմա էլ մտածի՝ Զեյնալյանը միանգամից թոռ է ունեցել: Հետո բացատրում եմ, ասում եմ՝ այ ցավդ տանեմ, Զեյնալյանը 4 երեխայի հայր է, հիմա թոռ ունի: Ասում է՝ վայ, բա էդ ինչ լավ է, բա ինչի՞ չեք գրել:
Վերցնեմ տեսնեմ, բուկլետի մեջ անձնական տվյալները Զեյնալյանի չկան: Համ մտածում ենք, ասում ենք՝ ակնհայտ բան է, բայց տեսնո՞ւմ եք, սենց բաներ են առաջանում: Պետք է գրեինք, էլի: Մենք էլ անսխալական չենք, մեր սխալն էլ թող էդ կենսագրական տվյալը լինի: Բայց բոլոր նրանք, ովքեր մտածում են, որ Զեյնալյանը 69 թիվ ա, մինչեւ հիմա չի ամուսնացել, իմացեք, որ նա ամուսնացել է, 4 երեխա ունի, թոռ ունի: Աստված պահի բոլորի ընտանիքներին, բոլորի երեխաներին ու թոռներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Արտակ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջից