Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ երկրի նախագահի, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ որեւէ մեկը չի պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ». Փաշինյան

Սեպտեմբեր 16,2018 15:28

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատ» կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ:

Լրագրողները վարչապետից հետաքրքրվեցին՝ չնայած արտգործնախարարությունը հերքել է այդ լուրը, այնուամենայնիվ ճշտենք՝ դուք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ խոսե՞լ եք: Վարչապետը պատասխանեց. «Այդպիսի բան չի եղել, միակ կապը, որի մասին ես պատմել եմ, եղել է Բրյուսելում, երբ Թուրքիայի արտգործնախարարն անցնում էր, հետո հետ եկավ, բարեւեց եւ գնաց»:

Հիշեցնենք, որ «Հյուրիյեթ» պարբերականը հրապարակել էր տեղեկություն, թե Էրդողանը զանգահարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ դիմել սահմանն անցած թուրք պատանուն՝ 16-ամյա Ումութ Ալի Օզմենին հանձնելու խնդրանքով։

Լրագրողների դիտարկմանը, որ պնդում են, թե այդ թուրք երիտասարդը, որը 2 ամիս առաջ հատել է հայկական սահմանը, 45 օր է հայկական բանտերում է եւ Թուրքիայի նախագահը զանգահարել է ձեզ նրա առիթով՝ վարչապետը պատասխանեց. «Որեւէ երկրի նախագահի, առավել եւս՝ Թուրքիայի նախագահի հետ  որեւէ մեկը չի պատրաստվում թաքուն խոսակցություն ունենալ: Մենք որեւէ թաքուն բան ընդհանրապես չենք պատրաստվում անել: Եթե որեւէ խոսակցություն տեղի ունենա, դրա մասին մեր հանրությունը կիմանա մեզնից, ոչ թե …»

Հարցին՝ սահմանում արդեն քանի օր է լարված է, բնակիչ է վիրավորվել՝ վարչապետը արձագանքեց. «Սահմանում մի քանի օր չի, արդեն 30 տարի է լարված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930