Այսօր «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ու ավագանու անդամի թեկնածուներն այցելել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Սբ. Աստվածածին եկեղեցի:
Արտակ Զեյնալյանն ասաց. «Բոլորին շնորհավորում եմ Սուրբ Խաչի տոնի առթիվ, սա մեզ համար ազգային տոն է դարձել, բացի կրոնական տոն լինելուց: Սա հենց տոն է: Պետք է այդպես էլ վերաբերվել սրան»:
Նա ասաց, որ քարոզչական աշխատանքներ են իրականացնելու այսօր. «Շատ գործ ունենք անելու: Պետք է ժողովրդին հուսադրել, պետք է ժողովրդին միավորել, սպասելիք առաջացնել, որ շատ լավ է լինելու: Դրա համար պետք է տրամադրվել, համոզմունքով բոլորի հետ աշխատել՝ եղբայրաբար, բարեկամաբար, միավորող»:
Նորք-Մարաշի երկրապահի նախագահն ասաց, որ Արտակ Զեյնալյանը պատերազմն անցած մարդ է, շատերը շատ են խոսում, բայց գործ անելն ավելի լավ է. «Ինձ թվում է Արտակ Զեյնալյանը կկարողանա ղեկավարել մեծ ու լուրջ համակարգեր, Երեւան քաղաքը Հայաստանի հիմնական մասն է, ցանկանում եմ հաջողություն բոլորիս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ