Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի տեսագրությունը, որը տարածվել էր ֆեյսբուքում, ցույց տվեց, որ այն մեկնաբանողները, որոնք սատարում էին Քոչարյանին, հիմնականում կեղծ օգտատերեր էին:
Տեսագրության տակ օգտատերերը մեկնաբանություններ էին գրել՝ սատարելով Քոչարյանին ու դրա հետ կապված օգտատերերից մեկը ապացուցել էր, որ այդ մեկնաբանողների էջերը ֆեյքեր են:
https://www.facebook.com/rafael.afrikyan/videos/2199197450322035/
Մեր հարցին՝ այդ ֆեյքերի բանակն ինչո՞ւ է Քոչարյանը հավաքել, ինչի՞ն է պետք, ուզում է հանրային աջակցության պատրա՞նք ստեղծել՝ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ճիշտն ասած, դժվար թե պարոն Քոչարյանն ինքը այդպիսի բաներով զբաղվեր: Դժվար, ես երբ որ իր հետ մի քիչ շփվել եմ, գիտեմ, ինքը դժվար այդ տեխնիկական հարցերի մեջ մտներ, այդպիսի բաներ աներ կամ նույնիսկ այդպիսի հրահանգ տար: Միգուցե ինչ-որ մարդիկ համարում են, որ դրանով ինչ-որ ծառայություն են մատուցում, չգիտեմ, բայց շատ քիչ հավանական եմ համարում, որ ինքը այդ տեխնիկական հարցերի մեջ մտնի, ասի՝ սենց բաներ արեք: Չեմ կարծում, զուտ իմ ու իր շփումների հիման վրա տպավորությունս դա է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ