Սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը:
Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից տեղեկացանք,որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի 0 ժամ 30 րոպե: Այդ գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է:
Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը, Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բաղանիս, Վազաշէն, Չինարի, Ոսկեպար, Այգեհովիտ, Կոթի … Վերջին օրերի քրոնիկոնը,, Ո՞րն է յաջորդ գիւղը 🙁
Յ.Գ. «Մեր մանկութեան տանգոյի» Սիրանոյշի յայտնի խօսքը յիշեցի.
«Այ տղա Ռուբէ՛ն (ՆԻԿՈ՛Լ), այ տղա՛ մի հատըմ ձէն հանէ, մեզի դիտողութիւն կ’էնեն: Այ տղա՛, դու (տղա)մարդ չե՞ս»:
Ես վարչապետ լինէի, կը գնայի, կը տեսնէի, թէ էդ մարդիկ ոնց են: Կիրակի էլ օր է,,