Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ`սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով` կրակ է բացել:
Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին: Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Մարզի վետերանները Խաչատուրովի դարդն են անում:
Բաղանիսն ու Չինարին պրծանք, հմի էլ Ուզունթալէն ա: Ու սա իբր թէ Հայաստանի ու Ադրբեջանի կողմից (ու նաեւ միջազգայնօրէն) ճանաչուած միջպետական սահման ա:
Յ.Գ. Դէ էդ մարդկանց արի համոզենք, որ էդ հանդերում հող վարեն, խաղող մշակեն, ցորեն ցանեն:
🙁