Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին։
Քննարկվել է Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։
Երկուստեք կարեւորվել է հայկական երկու պետությունների միջեւ տնտեսական սերտ համագործակցության շարունակական խորացումն ու ընդլայնումը:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ