Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, քննարկվել են Արցախի եւ Հայաստանի տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր։
Այնուհետեւ հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ ՀՀ եւ ԱՀ կառավարությունների մի խումբ անդամների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի, ենթակառուցվածքների, բնապահպանության ոլորտներում մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ