Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները պահանջում են ՀՔԾ պետին ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից. բաց նամակ

Սեպտեմբեր 15,2018 19:48

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի մարտական ընկերները բաց նամակ են հղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ պահանջելով վերջինիցս հրապարակային ներողություն խնդրել իր ողջ կյանքը Հայրենիքի պաշտպանությանը նվիրաբերած բարձրաստիճան զինվորականից։ Հայտարարությունը ստորագրել են ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի (Շամշադին) մի քանի տասնյակ վետերաններ և պահեստի սպաներ։

Բաց նամակ ՀՔԾ պետ պ-ն Սասուն Խաչատրյանին` Յուրի Խաչատուրովի զինակից ընկերներից

Հարգելի պարոն Խաչատրյան.

Մենք խորապես մտահոգված և վրդովված ենք ՀՀ ականավոր ռազմական-քաղաքական գործիչ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հասցեին Ձեր կողմից հնչեցված վիրավորանքներից և պետական պաշտոնյային ոչ վայել վերաբերմունքից:

Զերծ մնալով օրեր առաջ համացանցում հայտնված ձայնագրության բովանդակությունը մեկնաբանելուց` միևնույն ժամանակ անթույլատրելի ենք համարում որևէ անձի, առավել ևս, իր ողջ կյանքն ու գործունեությունը հայրենիքի պաշտպանությանն ու բանակաշինությանն անմնացորդ նվիրած բարձրաստիճան զինվորականի հանդեպ նման վերաբերմունքը: Եթե այսօր հեղափոխությունից խանդավառված հասարակությունը Յուրի Խաչատուրովին հիշում է միայն որպես մարտի 1-ի գործով կասկածյալ, ապա մենք` հայոց բանակի հարյուրավոր նախկին վետերաններս, հիշում և հարգում ենք նրան որպես հմուտ ռազմագետի, հոգատար սպայի և օրինակելի հրամանատարի:

Մենք պահանջում ենք հարգել անձի արժանապատվության իրավունքն ու չխախտել կասկածյալի անմեղության կանխավարկածը: Այո, բոլոր հանցագործները պետք է պատասխան տան, և ոչ միայն մարտի 1-ի գործով: Բայց դա որևէ մեկին չպետք է իրավունք վերապահի վարկաբեկելու անձանց` ում մեղքն օրենքով նախատեսված կարգով ապացուցված չէ, և ընթանում է նախաքննություն:

Մենք դատապարտում ենք անհանդուրժողականությունն ու պահանջում ենք հրապարակային ներողություն:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի զինակից ընկերներ`

  1. Աթոյան Հովիկ Շավարշի
  2. Աթոյան Մյասնիկ Շաքարի
  3. Ալիփյան Էդուարդ Արամայիսի
  4. Անիկյան Դավիթ Ալեքսանի
  5. Անիկյան Բենիկ Առաքելի
  6. Անիկյան Արշակ Քրիստափորի
  7. Ապերյան Արամ Սևանի
  8. Ապերյան Ալեքսան Լևոնի
  9. Ապերյան Վրեժ Վիկտորի
  10. Ապրեսյան Արամ Հովհաննեսի
  11. Ապրեսյան Գավրուշ Լևոնի
  12. Առուստամյան Լևոն Վանցետի
  13. Առուստամյան Արդիվան Արամայիսի
  14. Ավալյան Արմեն Սերոժի
  15. Ավագյան Հրաչիկ Ռոբերտի
  16. Բաբայան Սլավիկ Սուրենի
  17. Բաբայան Արմեն Սերյոժայի
  18. Բաբայան Կամո Լևոնի
  19. Բադալյան Արթուր Ժորայի
  20. Բիլյան Արմեն Կոլյայի
  21. Բիլյան Մուրազիկ Շամշադի
  22. Գիժլարյան Կամո Միշայի
  23. Գիժլարյան Միշա Լևոնի
  24. Գրիգորյան Սարգիս Ռուբիկի
  25. Գյուրջինյան Դավիթ Խորենի
  26. Դավթյան Ավետիք Սամվելի
  27. Եղիազարյան Յուրա Կամսարի
  28. Երիցյան Սամվել Սոսի
  29. Զեյնալյան Հրանտ Միրզայի
  30. Ծաղկյան Վալերա Սարգսի

31Կիզիրյան Ժորա Արշալույսի

  1. Կիզողյան Բորիս Վոլոդյայի
  2. Կիզողյան Էդիկ Վալոդյայի
  3. Հարությունյան Սեյրան Լևոնի
  4. Հովակիմյան Էդվարդ Սամվելի
  5. Ղալեչյան Անդրանիկ Վալոդյայի
  6. Ղլիշյան Արթուր Էդվարդի
  7. Մանուկյան Ռազմիկ Ժորժի
  8. Մակարյան Սամվել Վանիկի
  9. Մակարյան Միշո Մելիսի
  10. Մարգարյան Էդվարդ Շավարշի
  11. Մարգարյան Դավիթ Շավարշի
  12. Մարգարյան Համլետ Սարգսի
  13. Մարտիրոսյան Արտուշ Մանվելի
  14. Մալաքյան Յուրա Սանթուրի
  15. Մալաքյան Սամվել Սուրենի
  16. Մելիքբեկյան Կամո Հարությունի
  17. Մելոյան Արթուր Ալբերտի
  18. Միրզոյան Գագիկ Մերուժանի
  19. Միրզոյան Սամվել Նորայրի
  20. Մուսինյան Սամվել Վազգենի
  21. Նազինյան Մարտիկ Շաքարի
  22. Չանգլյան Հարութ Վարանցոյի
  23. Չանգլյան Արթուր Ալբերտի
  24. Պապյան Ռոբերտ Անուշավանի
  25. Պետրոսյան Սամվել Արտավազդի
  26. Պետրոսյան Պավել Արտավազդի
  27. Պողոսյան Արտավազդ Արմենի
  28. Պողոսյան Աշոտ Բարխուդարի
  29. Պողոսյան Անդրանիկ Բարխուդարի
  30. Ջառահյան Սամվել Սերոբի
  31. Ջուլհակյան Պավել Վալոդյայի
  32. Ջուլհակյան Սևան Բորիսի
  33. Ջուլհակյան Սամվել Ժորայի
  34. Սադյան Արտակ Շաքարի
  35. Սաղոյան Անդրանիկ Մարսելի
  36. Սաղոյան Հակոբ Մարսելի
  37. Սարգսյան Անդրանիկ Թելմանի
  38. Սարգսյան Հակոբ Աղասիի
  39. Սիմոնյան Գագիկ Հմայակի
  40. Վանյան Սամվել Շամիրի
  41. Վանյան Երվանդ Լեմաքսի
  42. Վանյան Սասուն Լեմաքսի
  43. Վարդանյան Վալերի Մինաևի
  44. Փայտյան Կամո Սերյոժայի
  45. Փայտյան Հրահատ Սերոժի
  46. Օհանյան Երջանիկ Արարատի
  47. Օհանյան Դավիթ Սամվելի
  48. Օհանյան Մարտիկ Սամվելի
  49. Օրդյան Վրեժ Քերոբի
  50. Օրդյան Սամսոն Պապինի
  51. Օրդյան Աշոտ Իշխանի
  52. Օրդյան Գնել Էդիկի
  53. Օրդյան Վարդան Օրդիի
  54. Օրդյան Սուրեն Սողոմոնի
  55. Օրդյան Վովիկ Վարդևանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Շամշադինի վետերաննե՛ր,
    երէկ իրիկունը սաղ օրը թուրքերը Չինարին «պալիգոն» էին սարքել (ծեզանից մի քանիսը Չնարեցի են): Բա էդ տխրահռչակ ՀԱՊԿ-ի գլխաւոր (կամ՝ անգլուխ) քարտուղա՞րը երբ պիտի ներողութիւն խնդրի մեզանից:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930