Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես չեմ կարող թողնել իմ աթոռը». թե ինչպես է կաթողիկոսը դողալով պատասխանել ըմբոստացած հոգևորականներին. Սուրեն Սարգսյանի հարցազրույցը հայր Կորյունի հետ (տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2018 19:16

Ամիսներ առաջ, սուրբ Գայանե եկեղեցում, բողոքի ձայն բարձրացրած հայր Կորյուն աբեղա Առաքելյանն իրեն քննադատողներին և դատապարտողներին այսօր էլ նույն հանգստությամբ և վստահությամբ է պատասխանում՝ իր բողոքը ոչ թե եկեղեցու դեմ է, այլ գործող կաթողիկոսի և նրա շուրջը եղած մի քանի հոգու: Սպառնալիքներ, հետապնդումներ, զանգեր «վերևներից» շատ է ստացել, սակայն, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման նախաձեռնող, արդեն կարգալույծ հռչակված աբեղան շարունակում է բարձրաձայնել. «Սխալ ճանապարհ է բռնված, որ տանում է դեպի կործանման: Ունենք առողջ հասարակություն ու առողջ իրավիճակ: Լավ է շուտ հեռանա, որպեսզի եկեղեցին էլ առողջ վիճակում տեսնենք»:

Հարցազրույցի ընթացքում հայր Կորյունը տեղեկացրեց նաև, թե ինչ միջոցներով է այսօր գոյատևում շարժումը և կոչով դիմեց միաբանության իր եղբայրներին և բոլոր հոգևորականներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն Սարգսյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930