Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատում «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին:
Քննարկվել են Արցախի եւ Ֆրանսիայի հարաբերություններին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական կապերի զարգացմանը:
Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ Ֆրանսիայի հետ բարեկամության շարունակական ամրապնդումն Արցախի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից մեկն է՝ նշելով, որ երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ խորացման համար առկա են բավարար նախադրյալներ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ