Թուրքիայում ավարտվեց մինչեւ 20 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչները չկարողացան մեդալ նվաճել: Տղաների պայքարում լավագույնը գրոսմայստեր Արամ Հակոբյանն է, որը 7,5 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը: Նույնքան միավորով գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 16-րդն է, մեկ միավոր պակաս վաստակած գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը՝ 32-րդը: Միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը 5,5 միավորով 76-րդն է:
Աղջիկների առաջնության մեր միակ մասնակիցը՝ կանանց միջազգային վարպետ Սիրանուշ Ղուկասյանը, 15-րդն է՝ 7 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ