Մոսկվայում՝ Մանեժի հրապարակում, ոստիկանությունը բերման է ենթարկել Տատյանա Շապիրոյին և Գայանե Պետրոսյանին, որոնք հերթով միայնակ պիկետ էին անցկացնում՝ ի աջակցություն ռեժիսոր Օլեգ Սենցովի: Այս մասին հաղորդում է ovdinfo.org պորտալը:
Ոստիկանությունը դա բացատրել է նրանով, որ ակտիվիստները պիկետ են կազմակերպել Ռուսաստանի նախագահի նստավայրի հարևանությամբ: Նշվում է, որ ակցիան տեղի է ունեցել Պետական պատմական թանգարանի հարևանությամբ:
Ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը Ռուսաստանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ բռնակցված Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ