Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերը», Սեֆիլյանը, հոգեւորականը՝ ՀՔԺԿ հիմնադիր-համագումարում (տեսանյութ)

Սեպտեմբեր 15,2018 16:24

Հիմնադիր համագումարով այսօր գործունեությունը սկսեց «Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը», որը մտադիր է մասնակցել առաջիկայում կայանալիք ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: ՀՔԴԿ հիմնադիր, քաղաքագետ Լեւոն Շիրինյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կուսակցության գաղափարախոսության հիմքում քրիստոնեական-ազգային արժեքների պահպանությունն է: Նրա խոսքով՝ դեռ հստակ չէ, թե խորհրդարանական ընտրությունների ինչ ձեւաչափով են մասնակցելու եւ որ քաղաքական ուժերի հետ գործակցությունն են բացառելու:

«Նման հարցերն ընտրությունների նախօրեին են որոշվում, իսկ մինչ այդ կկայանանք որպես կուսակցություն, շփումներ կունենանք»,-նկատեց Լեւոն Շիրինյանը: Կուսակցության հիմնադիր համագումարին ներկա են նաեւ մշակույթի գործիչներ, արտասահմանցի դիվանագետներ, Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, «Սասնա ծռեր» եւ «Հիմնադիր խորհրդարան» կուսակցությունների ներկայացուցիչներ Վարուժան Ավետիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Մխիթար Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, նաեւ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Լեւոն Շիրինյանը նշեց, որ նրանք իր հրավիրյալների կարգավիճակում են:

https://www.youtube.com/watch?time_continue=230&v=CLEdc_luEXs

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Շատ հաճելի է, վերջապես մեր մտավորականությունը որոշեց զբաղվել այնպիսի կեղտոտ գործով, որը կոչվում է քաղաքականություն եւ այն, որ տարբեր կուսակցություններ մի ճակատով են հանդես գալիս, նշանակում է, որ նրանք ունեն միակ ռազմավարություն եւ բնական է՝ տարբեր մարտավարություն: Ա Բոլոր հայ կուսակցություններն ու շարժումներն ու հասարարակական կազմակերպությունները պետք է ստեղծեն միասնական ռազմավարական խորհուրդ ու մշակեն այդ միակ ազգային ռազմավարությունը, որ ցանկացած կուսակցության իշխանության գալու դեպքում շարունակվի նախորդ իշխանական կուսակցության ռազմավարությունը: Բ Նախկին իշխանությունները եղել են ինչ որ հակահայ հակապետական ուժերի մանկլավիկները միայն, նրանք այդքան շնորհք ու դիրք չունեին, որ սեփական քաղաքականությունը վարեին, դրա համար պարտվող այդ մանկլավիկներին պետք է պարզապես երկրից քշել, եթե չեն գիտակցում իրենց մեղքը՝ վերադարձնելով իհարկե թալանածը, իսկ դատել պետք է այդ մանկլավիկների քաղաքական ղեկավարությանը՝ որոնք հակահայ ու հակապետական որոշումներ էին ընդունում, դրանց հանդեպ դատական գործ հարուցել եւ հեռակա դատել մեր օրենքներով կամ եթե մենք չունենք նման օրենքներ՝ մեր կողմից ընդունված միջազգային օրենքներով: Գ Խորհրդային Միության ճակատագիրը ցույց տվեց, որ ոչ միջուկային զենքն ու հզոր բանակը եւ ոչ էլ պատերազմի դաշտում հաղթանակած ժողովուրդը եւ ոչ էլ զարգացող տնտեսությունը ոչինչ չարժեն, երբ հատուկ ծառայությունները պարտվում ու ծախվում են հակառակորդի հատուկ ծառայություններին, դրա համար մեզ մոտ առաջին հերթին հատուկ ծառայությունների պետականամետ ղեկավարներին վերացրեցին, դրեցին իրենց մանկլավիկներին, որոնց համար նախորդների ճակատագիրը իրենց հնարավոր ճակատագիրն էր հիշեցնում: Սա նշանակում է, որ ոչ մի ժողովրդավարություն եւ ոչ մի տնտեսություն ու բանակ չի փրկի եւ ինչպես ամեն մի քաղաքացու պարտքն է ծառայել բանակում ու բանակին, այպես էլ ամեն քաղաքացու սրբազան պարտքն է ծառայել հատուկ ծառայություններում՝ բանակում ծառայելը դա հատուկ ծառայություններում ծառայելու բաղկացուցիչ մասը պետք է կազմի, իսկ մյուս բաղկացուցիչ մասերը պետք է լինեն գործարարությունն ու մտավոր ու հոգեւոր կատարելիությունը, որ ցանկացած հայ իրեն զգա հայ հատուկ ծառայությունների համակարգի միակ ու անփոխարինելի օղակը: Նման համակարգի դեմ ոչ մի արտաքին հատուկ ծառայություն ոչ մի ոտնձգություն ի վիճակի չի լինի իրականացնել: Դ Մենք մեր համակարգը պետք է պարտադրենք եւ մեր բարեկամներին եւ մեր թշնամիներին, քանի որ մենք ունենալով ամենաարդյունավետ պետական համակարգն ու ազգը վեր ենք բարուց ու չարից: Ներեցեք, երկար ստացվեց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930